Ո՞րն է 2023-ի ամենատարածված iPhone-ը

16 օգոստոսի, 2023  16:24

2023-ի երկրորդ եռամսյակում iPhone 14-ի բազային մոդելները վաճառքի ցուցանիշներով գերազանցել են Apple-ի սմարթֆոնների Pro տարբերակներին։ Այս մասին հայտնում է Wccftech-ը՝ վկայակոչելով Display Supply Chain Consultants-ի (DSCC) տվյալները։

Ուսումնասիրության տվյալներով՝ երկրորդ եռամսյակում iPhone 14-ը համաշխարհային շուկայում ավելի մեծ մասնաբաժին է գրավել, քան iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ը՝ դառնալով ամենավաճառվող հեռախոսը տվյալ ժամանակահատվածում:

Վիճակագրական տվայլների համաձայն՝ iPhone 14-ը ձեռք է բերել շուկայի մասնաբաժնի 15,3%-ը, իսկ iPhone 13-ը՝ 11,1%-ը։ Սակայն հետաքրքիր է, որ միայն հիմնական մոդելներից հետո երրորդ և չորրորդ տեղերում են ավելի թանկ տարբերակները՝ iPhone 14 Pro Max-ը՝ 10,7% մասնաբաժնով և iPhone 14 Pro՝ 9,2% մասնաբաժնով։

Հինգերորդ տեղն զբաղեցրել է Samsung S23 Ultra-ն՝ 5,2% մասնաբաժնով։ Վերլուծաբանները նաև նշում են, որ Apple-ը շարունակում է առաջատար լինել OLED էկրանով սմարթֆոնների վաճառքից ստացված եկամտի ցուցանիշներով։ Օրինակ՝ նախորդ եռամսյակում վաճառքի ամենաշատ ցուցանիշները գրանցել է iPhone 14 Pro Max, չնայած այն հանգամանքին, որ այն ամենաթանկ մոդելն է Apple-ի այս շարքում:

9to5Mac-ի մասնագետները ենթադրում են, որ վաճառքի ցուցանիշների այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ սմարթֆոնների Pro-տարբերակների գնորդների մեծ մասը դրանք գնում է վաճառքի հենց սկզբում։ Այս պահին այս գնորդները սպասում են iPhone 15 Pro շարքի թողարկմանը։ Արդյունքում, երկրորդ եռամսյակում iPhone-ի հիմնական տարբերակներն ավելի մեծ պահանջարկ ունեն այն օգտատերերի շրջանում, որոնք առաջնահերթություն չեն տալիս նոր հնարավորություններին և բնութագրերին:


 
 
 
 
  • Արխիվ