iPhone 14 Pro-ն պարտվել է OnePlus Ace 2 Pro-ին, որն իր եզակի էկրանի շնորհիվ հիանալի է աշխատում անձրևի ժամանակ

15 օգոստոսի, 2023  18:06

OnePlus ընկերությունը ներկայացրել է գալիք OnePlus Ace 2 Pro սմարթֆոնում կիրառվելիք նոր Rain Water Touch տեխնոլոգիան, որի շնորհիվ հեռախոսը կկարողանա ճանաչել էկրանի հպումները նույնիսկ հորդառատ անձրևի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, իրականացված թեստի արդյունքներով OnePlus Ace 2 Pro-ն հաղթել է iPhone 14 Pro-ին։

Այս նորարարության շնորհիվ OnePlus Ace 2 Pro-ն առանձնանում է սմարթֆոնների շուկայի իր մրցակիցներից, այդ թվում՝ Apple-ի և Samsung-ի ֆլագմաններից, որոնք դժվարությամբ են ճանաչում անձրևի ժամանակ սենսորային էկրանի հպումները:

Այս տեխնոլոգիայի առավելությունը ցուցադրելու համար OnePlus-ը հրապարակել է տեսանյութ, որում համեմատություն է արվում, թե ինչպես են Ace 2 Pro-ի և iPhone 14 Pro-ի էկրաններն արձագանքում անձրևի ժամանակ։

Տեսանյութից պարզ է դառնում, որ iPhone 14 Pro-ն չի կարողանում նորմալ արձագանքել հպումներին, մինչդեռ OnePlus Ace 2 Pro-ն շարունակում է աշխատել առանց խնդիրների։ Ըստ ամենայնի, OnePlus Ace 2 Pro սմարթֆոնը կստանա նաև ջրային պաշտպանություն։

Նշվում է, որ այս էֆեկտն ստանալու համար օգտագործվում է հատուկ չիպ և ալգորիթմ, որոնք որոշում են էկրանին մատի սեղմման դիրքն ու ուժը։ Տեխնոլոգիայի մասին ավելի շատ մանրամասներ կպատմեն OnePlus Ace 2 Pro-ի շնորհանդեսին, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին։


 
 
 
 
  • Արխիվ