$225 մլն․ ճապոնացիները սուպերհամակարգիչ կստեղծեն AI զարգացման համար, որը 2․5 անգամ հզոր կլինի առկա մոդելներից

25 հուլիսի, 2023  10:26

Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսում է մինչև 2024-ը ստեղծել սուպերհամակարգիչ, որը 2.5 անգամ ավելի հզոր կլինի, քան գոյություն ունեցող մոդելները, այս մասին հայտնում է Nikkei Asia պարբերականը։

Նախարարությունը մտադիր է նոր նախագծի համար 32 մլրդ իեն ​​(մոտ 225 մլն դոլար) բյուջե հատկացնել։ Սուպերհամակարգիչը կօգտագործվի Ճապոնիայում արհեստական ​​բանականության (AI) և աջակցելու համար այն ընկերություններին, որոնք զբաղվում են արհեստական բանականության ոլորտի հետազոտություններով և մշակմամբ։

Պարբերականը նաև նշում է, որ նոր սուպերհամակարգիչը պետք է օգնի ճապոնական ընկերություններին, որպեսզի դրանք հետ չմնան արևմտյան մրցակիցներից։

Նոր սուպերհամակարգիչը հասանելի կլինի ամպային հարթակների միջոցով օգտագործելու համար։ Ծրագիրը կիրականացվի նախարարության ենթակայությամբ գործող գիտահետազոտական ​​կենտրոնների մասնակցությամբ։

Բացի դրանից, Ճապոնիայի բնական գիտությունների ինստիտուտի (RIKEN) գիտնականները Fujitsu-ի հետ միասին աշխատում են քվանտային հաշվարկները ինստիտուտում գործող Fugaku սուպերհամակարգչում ինտեգրելու ուղղությամբ, որը պետք է էլ ավելի կատարելագործվի մինչև 2025-ը։


 
 
 
 
  • Արխիվ