Արհեստական բանականության կողմից գեներացված անիմաստ գրքերը հայտնվել են Amazon-ի բեսթսելերների ցանկում․ ինչո՞ւ է դա խնդիր

29 հունիսի, 2023  17:08

Դեռահասների եւ երիտասարդների համար Amazon Kindle Unlimited ռոմանտիկ բեսթսելերների ցուցակում են հայտնվել անիմաստ գրքեր, որոնք գեներացված են արհեստական բանականության կողմից։ Դրանց թվում են՝ «Ծիրանի շտրիխ-կոդի ճարտարապետությունը», «Ջեսիկայի ուշադրությունը» եւ այլք։

Ինչպես գրում է Vice-ը, հունիսի 29-ի դրությամբ Amazon-ը, ըստ ամենայնի, միջոցներ է ձեռնարկել այդ առիթով, սակայն այդ դրվագը ցույց է տալիս, որ մարդիկ կարող են այս կայքում ԱԲ-ի ստեղծած նմանատիպ կոնտենտ տեղադրել եւ նույնիսկ մոնետիզացնել այն։

«ԱԲ-ով բոտերը կոտրել են Amazon-ը, — Тwitter-ում գրել է գրող Քեյթլին Լինչը։ — Նայեք 100 լավագույն էլեկտրոնային գրքերի ցանկը «ռոմանտիկա» բաժնում։ Ես տեսնում եմ 19 իրական գրքեր, մնացածը ԱԲ է»:

Հունիսի 28-ին պարբերականն ուսումնասիրել է արհեստական բանականության կողմից ստեղծված բազմաթիվ գրքեր, որոնցից մեծ մասը հայտնվել է բեսթսելերների ցուցակում։

Ֆեյք գրքերի անվանումները բավական տարօրինակ են՝ «Երբ երեքը հարձակվում են», «Դեպի լուսավորում ճանապարհը բարդ է», «Վին Դու դեպարտամենտը կանգնած է իր ծնողների շիրիմի առաջ», «Տու Աստվածը բառաչում է», «Մա Լա Էրը արհամարհական փռշտաց» եւ այլն։

Ինչ-որ մեկին այդ անվանումները կարող են օրիգինալ թվալ։ Եվ հաճախ մարդիկ գնում են այդ գրքերը։

Օրինակ՝ «Սպասիր, դու սիրում ես ինձ» վերնագրով գիրքը հունիսի 28-ի առավոտվա դրությամբ զբաղեցրել է 90-րդ տեղը «Թոփ 100 բեսթսելլերների» ցանկում՝ «Պատանիների ժամանակակից սիրավեպ» անվանակարգում։ Երկու գնորդ մեկնաբանություններ են թողել. Երկուսն էլ այն գնահատել են մեկ աստղով եւ գրել են, որ գիրքը «կեղծ է՝ արհեստական ​​բանականության կողմից գրված»:

Այս ամբողջ իրավիճակը կարող է խնդիրներ ստեղծել իրական գրքեր գրող հեղինակների համար։ Առաջին հերթին, արհեստական բանականության կողմից գեներացված անիմաստ գրքերը տեղեր են զբաղեցնում լավագույն գրքերի ցուցակներում, որտեղ կարող էին լինել իրական գրքերը։ Երկրորդ հերթին, ընթերցողները կարող են կորցնել ռեսուրսի նկատմամբ վստահությունն ու դադարեն իրական գրքեր գնել, ինչը խնդիրներ կստեղծի իրենց գրքերով վաստակող հեղինակների համար:


 
 
 
 
  • Արխիվ