Google-ը Made by Google YouTube ալիքում գովազդային տեսանյութերի շարք է հրապարակել Pixel սմարթֆոնների մասին, որոնք ծաղրում են iPhone հեռախոսներին։
Բոլոր տեսանյութերում Pixel սմարթֆոնը և iPhone-ը ներկայացված են որպես հին ընկերներ, որոնք բնության գրկում են և զրուցում են իրար հետ։ Ինչ-որ պահի, սակայն, iPhone-նն սկսում է անկեղծանալ և Pixel-ին խոստովանել իր թերությունները՝ նշելով, թե ինչպես է նախանձում Pixel-ին իր հնարավորությունների համար։
Օրինակ՝ հոլովակներից մեկում Apple-ի դժգոհում է՝ ասելով, որ կցանկանար ունենալ աստղանկարահանման ռեժիմ և 30x խոշորացում, բայց հավանաբար երբեք չի ունենա նման ֆունկցիաներ:
Մեկ այլ տեսանյութում iPhone-ն ու Pixel-ը ճամփեզրին գտնվող մի սրճարանում են: Apple-ի սմարթֆոնն սկսում է խուճապի մատնվել հանրային Wi-Fi կետի պատճառով և կոչ է անում Pixel-ին որքան հնարավոր է շուտ անջատվել դրանից, քանի որ, հավանաբար, այնտեղ հաքերներ են նստած:
Մեկ այլ տեսանյութում iPhone-ի մարտկոցի լիցքն անսպասելիորեն վերջանում է, և Pixel-ը օգնության է հասնում՝ հակադարձ անլար լիցքավորմամբ։
Մեկ այլ հոլովակում, երևում է, թե ինչպես է բացվում է Pixel Fold-ը, իսկ iPhone-ը, տեսնելով դա, պարզապես ուշաթափվում է։ Քիչ անց այն ուշքի է գալիս ու հարցնում, թե որ թվականն է, և արդյոք թռչող մեքենաներն արդեն կան։
Ընդհանուր առմամբ, Google-ը թողարկել է հինգ տեսանյութ։ Դրանք բոլորն էլ միավորված են «Ընդմիշտ լավագույն հեռախոսներ» շարքում:
ամիս
շաբաթ
օր