Ստեղծվել է նանոդաջվածք, որը կարող է միանալ սմարթֆոնին և ապահովել անլար հաղորդակցություն՝ առանց արտաքին էներգասնուցման

20 հունիսի, 2023  16:09

Թուրք գիտնականները նանոդաջվածք են ստեղծել, որը կարելի է միացնել մոտակա էլեկտրոնային սարքերին։ Ընդորում, դաջվածքն արտաքին սնուցում չի պահանջում, տեղեկացնում է Spectrum.ieee-ն։

Մշակման հեղինակներն են Ստամբուլի Եդիթեփեի համալսարանի դասախոս Քրիստեն Դ. Բելկաստրոն և Ստամբուլի տեխնիկական համալսարանի Էլեկտրոնիկայի և հաղորդակցության ֆակուլտետի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի տեղակալ Օնուր Էրգեն։

Պարբերականը նշում է, որ այս գյուտը կօգնի բիոսենսորային տեխնոլոգիայի հետագա զարգացմանը, քանի որ այն չի ներառում այնպիսի ծավալուն տարրեր, ինչպիսիք են ավանդական կապի մոդուլները և մարտկոցները:

Դաջվածքը ստեղծվում է երկու ասեղներով, որոնք իրարից անկախ մաշկի վրա քսում են գրաֆենային աերոգելի հիմքով թանաքը որպես հիմք, իսկ ցինկի օքսիդի հիմքով թանաքը՝ նանոլարի միջոցով քսվում է մաշկի վերին շերտին:

Անլար կապի աշխատանքն ապահովվում է պիեզոէլեկտրական էֆեկտի շնորհիվ, այսինքն՝ դեֆորմացիայի ժամանակ դաջվածքում առաջանում է լիցք։ Որպես ընդունիչ է ծառայում սմարթֆոնը՝ լայնաշերտ մոդեմով, որը ծառայում է որպես օժանդակ սարք։ Գյուտի ցուցադրման ժամանակ էլեկտրոնային դաջվածքն օգտագործվել է շարժումը գրանցելու համար, սակայն նախագծի հեղինակները վստահ են, որ դրա այլ կիրառումներ կգտնվեն։

nanotatoo.JPG (58 KB)

«Երբ ներկված պիտակն ստանում է ռադիոհաճախականության ազդանշաններ, այն արտացոլում է որոշ ազդանշաններ և ելքային կապ է հաստատում սմարթֆոնի ընթերցող բաղադրիչի հետ, մինչդեռ սմարթֆոնը մուտքային կապ է հաստատում պիտակի հետ։ Ընդորում, այս կապուղիներով սմարթֆոնը կարող է շարունակաբար վերահսկել նանոդաջվածքը և մշակել տեղեկությունը արհեստական բանականության ալգորիթմների միջոցով»,- դաջվածքի աշխատանքը բացատրել են հետազոտողները:

Հաղորդակցության այս մեթոդը նման է ռադիոհաճախականության նույնականացմանը, սակայն  բայց ունի առավելություններ դրա նկատմամբ, քանի որ այն չի սահմանափակվում տվյալ հաճախականության տիրույթով. օգտագործելով լայնաշերտ մոդեմ` հետազոտության հեղինակները միացում են կատարել 900 ՄՀց և 2,45 ԳՀց հաճախականություններով:

Նանոդաջվածքի գոյություն ունեցող տարբերակում տարրը սնուցվում է պիեզոէլեկտրական էֆեկտով, որը ենթադրում է մեխանիկական ազդեցություն նանոդաջվածքի վրա, օրինակ՝ երբ թեքվում է մարմնի այն հատվածը, որի վրա արված է դաջվածքը։ Սակայն գյուտի հեղինակները կարծում են, որ ապագայում հնարավոր կլինի օգտագործել այլընտրանքային մոտեցումներ։ Եվ այդ ժամանակ նման բաղադրիչները կարող են օգտագործվել, օրինակ, որպես անլար սենսորներ էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի համար: 


 
 
 
 
  • Արխիվ