Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ճանաչվել է աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը

16 հունիսի, 2023  10:05

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023-ի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World's Best School Prizes-ի, այս մասին տեղեկացնում է դպրոցի ֆեյսբուքյան էջը։

«Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրեց համաշխարհային World's Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։

Մենք անսահման հպարտ ենք, որ ճանաչվել ենք որպես աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, Հայաստանը մրցույթում ներկայացվում է առաջին անգամ։

354017948_645120617650705_4454358591124146316_n.jpg (164 KB)


 
 
 
 
  • Արխիվ