Meta-ն արհեստական ​բանականության նոր մոդել է ներկայացրել, որը տեքստի հիման վրա երաժշտություն է ստեղծում

13 հունիսի, 2023  16:03

Ամերիկյան Meta կորպորացիան ներկայացրել է նոր գեներատիվ արհեստական բանականության մոդելը՝ MusicGen-ը, որը երաժշտություն է ստեղծում տեքստային նկարագրության հիման վրա։

MusicGen-ը, որը մշակել է Audiocraft-ի թիմը, կարող է ստեղծել 12 վայրկյան տևողությամբ գործիքային կատարումների թրեքեր։

Մշակողների խոսքով՝ արհեստական բանականությամբ այս մոդելն ուսուցանվել է 20,000 ժամ երաժշտության հիման վրա ավելի քան 10,000 լիցենզավորված երաժշտական ​​թրեքերից, ինչպես նաև 390,000 անվճար գործիքային ստեղծագործությունների հիման վրա Pond5 և Shutterstock մեդիա գրադարաններից:

Ավելի լավ արդյունք ստանալու համար մոդելը հնարավորություն է տալիս նաև որպես օրինակ վերբեռնել ինչ-որ երաժշտություն և նշել, թե ինչ եք ցանկանում ստանալ արդյունքում: MusicGen-ը հնարավոր է անվճար փորձել Hugging Face կայքում:

Տեքստային նկարագրության հիման վրա երաժշտություն ստեղծող նեյրոնային ցանց ավելի վաղ ներկայացրել էր Google ընկերությունը։ MusicLM-ը հասանելի է բջջային սարքերի AI ​​Test Kitchen հավելվածում:


 
 
 
 
  • Արխիվ