OZON-ը 2023-ի աշնանը կմտնի հայկական շուկա

6 հունիսի, 2023  14:07

OZON առցանց առևտրի հարթակը 2023-ի աշնանը կմտնի հայկական շուկա, իսկ այս տարվա հուլիսին կսկսի ապրանքներ վաճառել Ղրղզստանում գնորդներին, այս մասին Come On Forum համաժողովի ժամանակ հայտարարել է OZON-ի բիզնես հարցերով ղեկավար Սերգեյ Գոնչարովը։

«Հուլիսին մենք մուտք ենք գործում Ղրղզստանի շուկա, իսկ աշնանը` հայկական շուկա»,- ինչպես տեղեկացնում է TAСС-ը, ասել է Գոնչարովը։

Ընկերության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Հայաստանում OZON-ը նախատեսում է բացել տեղական շուկա և կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը: Այն կներգրավի նաև տեղական վաճառողների, որոնք կկարողանան OZON-ի միջոցով վաճառել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

OZON-ը Ռուսաստանում առցանց առևտրի առաջին ընկերություններից է, որը երբեմն անվանում են նաև «Ռուսաստանի Ամազոն»: Այն հիմնադրվել է 1998-ին որպես առցանց գրախանութ, մինչև 2019-ը OZON-ը երկրի առցանց մանրածախ առևտրի երեք խոշոր հարթակներից մեկն էր:

2021-ից OZON-ը բիզնես է զարգացնում Բելառուսում և Ղազախստանում, իսկ 2022-ի դեկտեմբերին մուտք է գործել Ղրղզստանի շուկա։        


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ