Wildberries-ը գործարկել է ԱՊՀ երկրներում նոր գործընկերներին աջակցելու ծրագիր

5 հունիսի, 2023  11:00

Wildberries-ը ներդրել է արտոնյալ պայմաններ առաջարկող ծրագիր ԱՊՀ մի շարք երկրների ձեռնարկատերերի համար, որոնք հարթակում գրանցվելիս նոր բիզնես հաշիվներ կբացեն։ Արտոնյալ երաշխիքային վճարը, որը կարող է օգտագործվել արտադրանքի գովազդային առաջխաղացման համար, կկազմի 10,000 ռուբլի:

Միջազգային առցանց խանութը առաջնահերթություն է տալիս տեղական բիզնեսների և Ռուսաստանի սահմաններից դուրս գործընկերության զարգացմանն ու ամրապնդմանը: Wildberries-ն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայության աշխարհագրությունը ԱՊՀ երկրներում՝ զարգացնելով լոգիստիկ և պահեստային ենթակառուցվածքները։ Այսպիսով, տեղական ձեռնարկատերերը կարող են հարթակի միջոցով մուտք գործել առցանց սեգմենտ և վաճառք սկսել բոլոր երկրներում, որտեղ գործում է ընկերությունը։

Wildberries-ի վերլուծական ծառայության տվյալներով՝ 2023-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում հարթակում գրանցված Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից ձեռնարկատերերի ընդհանուր թիվը տարեկան աճել է 3 անգամ և կազմում է 124,000։ Դրամական արտահայտությամբ՝ այս երկրներում արտադրված արտադրանքի վաճառքի ընդհանուր աճը նույն ժամանակահատվածում կազմել է տարեկան +124%:

«Ուրախ ենք ամրապնդել համագործակցությունը ԱՊՀ երկրների տեղական ձեռներեցների հետ։ Վերջերս գործարկվեց նաև հարթակներում նոր բիզնես հաշիվների գրանցման պարզեցված համակարգ, որը կարագացնի սեփական բիզնես սկսելու գործընթացը։ Շնորհիվ արտոնյալ երաշխիքային վճարի ներդրման՝ այժմ ձեռնարկատերերն էլ ավելի մեծ հնարավորություններ կունենան զարգացնելու էլեկտրոնային առևտուրը և վաճառելու իրենց արտադրանքը մեր հարթակի միջոցով։ Համոզված ենք, որ գովազդի առաջմղման համար ներդրումն օգտագործելու հնարավորությունը կգրավի գնորդների ուշադրությունը ապրանքների վրա և դրականորեն կազդի վաճառքի աճի վրա»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։


 
 
 
 
  • Արխիվ