«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան նոր մասնաշենք ունի

1 հունիսի, 2023  14:31

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամը լաբորատոր նոր մասնաշենք ունեն, որը գտնվում է Զովունի գյուղում։

Այն նախատեսված է փոքր ձևաչափի արբանյակների թեստային նմուշների հավաքման, ինտեգրման և փորձարկման հետ կապված աշխատանքների համար։ Լաբորատորիան հագեցված է սարքավորմամբ, որը ներսում կապահովի այդ աշխատանքների համար անհրաժեշտ հատուկ պայմանները։ Նոր մասնաշենքը բացվել է երկու հիմնադրամներին տրվող մասնավոր հատկացումների շնորհիվ։

Բացման արարողությանը հրավիրված էին ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և փոխնախարար Ավետ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը, Հայաստանի գիտական, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու հիմնադրամների հոգաբարձուներն ու աշխատակիցները։

Բազումք 3 (1).jpg (334 KB)

Հանդիսավոր բացման ժամանակ ժապավենը կտրել են «Բազումք»-ի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, և դպրոցականը՝ «ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության սան Սուրեն Ռուստամյանը, որն իր հետաքրքրությունների ու գիտելիքների բերումով արդեն իսկ փաստացի դարձել է «Բազումք»-ի ուսնակը։

««Բազումք»-ը և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ը խորապես համոզված են, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ այսօր տիեզերական համաշխարհային տնտեսության մեջ ընթացող բուռն զարգացումներից, որում ակտիվ ներգրավվածություն ունեն նաև զարգացող երկրները»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Բազումք 3 (2).jpg (987 KB)


 
 
 
 
  • Արխիվ