Արդյոք Wildberries-ը կչեղարկի՞ ապրանքների վճարովի վերադարձի ծառայությունը

1 հունիսի, 2023  14:03

Wildberries հայտնի առցանց խանութի շատ օգտատերեր դժգոհ են, որ ստիպված են վճարել ապրանքների վերադարձի համար: Հարթակը, սակայն, մտադիր չէ չեղարկել այս պրակտիկան. Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկի խոսքով՝ այն թույլ է տալիս հավասարակշռել գնորդների և վաճառողների շահերը:

«Ամեն դեպում, վճարովի վերադարձը, հավանաբար, ամբողջությամբ չի չեղարկվի, քանի որ այդ դեպքում կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»,- «Ռուսական մանրածախ առևտրի շաբաթ 2023» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ինչպես տեղեկացնում է Tass.ru-ն, Բակալչուկը հավելել է, որ ընկերությունը փորձում է հարգել բոլոր կողմերի շահերը․ մի կողմից, հաճախորդը կարող է շատ ապրանքներ պատվիրել, քանի որ չի կարող միշտ գուշակել, թե արդյոք տվյալ ապրանքը համապատասխանում է իր չափսերին։ Մյուս կողմից, չպետք է մոռանալ հարթակ վաճառողների շահերի մասին․ նրանք տուժում են, քանի որ ապրանքները շատ են տեղափոխվում մի կետից մյուս կետ, նաև մարդիկ շատ են փորձում դրանք։

2021-ից հարթակում գործում է պատասխանատու գնումների ծրագիր, որի շրջանակում ապրանքներ քիչ վերադարձնող գնորդները չեն վճարում հետադարձ առաքման ծառայության համար։ Բացի դրանից, թերի ապրանքների հետադարձ տեղափոխման ծառայությունը շարունակում է մնալ անվճար։

Թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով աշխատելու շրջանակում Wildberries-ը նաև նախատեսում է էքսկուրսիաներ կազմակերպել իր պահեստներ: Բակալչուկի խոսքով՝ Wildberries-ը որակական փոփոխությունների է սպասում նաև սպառողների հետ շփման և մոտ ապագայում նրանցից արձագանք ստանալու առումով։

Մայիսի 24-ից Wildberries-ը նաև մինչև 2% նվազեցրել է իր առևտրային միջնորդավճարը տեղական ձեռներեցների համար, որոնք առցանց հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք:


 
 
 
 
  • Արխիվ