Apple-ի համակարգիչներում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել

31 մայիսի, 2023  15:05

MacOS օպերացիոն համակարգում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս կամայական կոդ գործարկել Apple ընկերության արտադրած համակարգիչներում։ Հետաքրքիր է, որ խնդիրը հայտնաբերել են Microsoft-ի մասնագետները։

Ինչպես տեղեկացնում է 9to5Mac-ը, այս խոցելիությունն ստացել է Migraine անվանումը. այն թույլ է տալիս շրջանցել Apple-ի System Integrity Protection (SIP) անվտանգության համակարգը, որը ներդրվել է դեռևս 2015-ին: Խոցելիության անունը կապված է Migration Assistant ծառայության հետ, որը թույլ է տալիս տվյալներ փոխանցել մեկ Mac համակարգչից մյուսին կամ Mac-ից Windows համակարգչին։

Microsoft-ի փորձագետների կարծիքով՝ SIP-ի շրջանցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ հարձակվողներին հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ համակարգչի համակարգի բոլոր ֆայլերին։

Apple-ը ծանուցվել է խոցելիության մասին և արագ շտկել այն macOS 13.4-ի վերջին թարմացման միջոցով: Ավելին, ընկերությունը նաև շնորհակալություն է հայտնել Microsoft-ին օգնելու և անվտանգության համակարգում այս խոցելիությունը հայտնաբերելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ