Սմարթֆոն, որի էկրանը չի թարթում և գերազանցում է Galaxy S23 Ultra-ին և iPhone 14 Pro-ին․ ներկայացվել է Honor 90 Pro-ն

29 մայիսի, 2023  20:08

Honor ընկերությունն այսօր ներկայացրել է Honor 90 Pro սմարթֆոնը, որի գլխավոր առանձնահատկությունն էկրանն է։ Այն ունի 3840 Հց հաճախականություն և TUV Rheinland հավաստագրում այն մասին, որ էկրանը չի թարթում, ինչը նույնիսկ շատ զգայուն աչքեր ունեցող մարդիկ չեն նկատի այն: Այս առումով այն գերազանցում է նույնիսկ Galaxy S23 Ultra և iPhone 14 Pro հեռախոսներին։

IEEE Std1789-2015 միջազգային ստանդարտի համաձայն, երբ էկրանի թարմացման հաճախականությունը գերազանցում է 3125 Հց-ը, ստրոբոսկոպիկ թարթումը մարդու աչքերի համար վտանգ չի ներկայացնում։ Այսօր ֆլագմանային հեռախոսներում լայնորեն կիրառվող 2160 Հց, 1920 Հց և 1440 Հց հաճախականությունների դեպքում, թարթումը, ամեն դեպքում,  դեռ նկատելի է։

Honor  90 Pro 2.jpg (38 KB)

Honor 90 սերիայի էկրանն ունի 5,000,000:1 կոնտրաստի հարաբերակցություն, 1,07 միլիարդ գույնի արտացոլման և գույնի խորության 10 բիթ աջակցություն: Honor 90 Pro-ում կիրառվում է 6,78 դյույմանոց էկրան:

Honor 90 Pro-ն ունի 200 ՄՊ 1/1,4 դյույմանոց օպտիկական ֆորմատի հիմնական տեսախցիկ, ինչպես նաև 12 ՄՊ գերլայնանկյուն մակրո ոսպնյակ և 32 ՄՊ հեռաֆոտո մոդուլ, որը նախատեսված է 1x, 2x և 2.5x ռեժիմներով դիմանկարներ անելու համար:

Honor 90 Pro-ի առջևի մասում տեղադրված է 50 ՄՊ դիմանկարի կրկնակի տեսախցիկ, որն աջակցում է 100° գերլայնանկյուն նկարահանում: Ֆոկուսի նվազագույն հեռավորությունը կարող է լինել մինչև 2,5 սմ:

Honor  90 Pro.JPG (43 KB)

Սմարթֆոնն ստացել է Qualcomm Snapdragon 8 Plus Gen 1 մեկ չիպային համակարգ, ինչպես նաև 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, որն աջակցում է 90 վտ լիցքավորում։

Հեռախոսն ունի 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, կա նաև 16/256 ԳԲ և 16/512 ԳԲ տարբերակներ։ Բազային տարբերակն արժե մոտ 465 ԱՄՆ դոլար, իսկ 16/256 ԳԲ և 16/512 ԳԲ տարբերակները՝ մոտ 508 և 550 ԱՄՆ դոլար համապատասխանաբար։

 


 
 
 
 
  • Արխիվ