Ինչպե՞ս կարող է սմարթֆոնը «լրտեսել» ձեզ, նույնիսկ երբ այն միացված չէ համացանցին

27 մայիսի, 2023  15:35

Սմարթֆոնը կարող է «լրտեսել» իր տիրոջը, նույնիսկ եթե սարք միացված չէ համացանցին։ Փորձագետների կարծիքով՝ սմարթֆոններն անընդհատ տվյալներ են հավաքում սեփականատերերի մասին, իսկ համացանցի բացակայությունը չի երաշխավորում այդ տվյալների անվտանգությունը։

Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի Կիբեռանվտանգության և թվային տեխնոլոգիաների ինստիտուտի Տեղեկատվական անվտանգության խելացի համակարգերի բաժնի ղեկավար Շամիլ Մագոմեդովը Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից սմարթֆոնները հավաքում են մարդու գտնվելու վայրի, արած լուսանկարների մասին և շատ այլ տվյալներ նույնիսկ անկախ նրանից՝ միացված է հեռախոսը համացանց, թե ոչ։

«Օրինակ՝ գրաֆիկական ֆայլերի մետատվյալները՝ նկարահանման վայրի և ժամի մասին տեղեկությունը պահվում է հեռախոսի հիշողության մեջ։ Սակայն հենց սարքը նորից միանում է համացանցին, տվյալները վերբեռնում է ամպային պահեստ»,- բացատրել է Մագոմեդովը։

Նրա խոսքով՝ գաղտնի տեղեկություն է պահպանվում նաև սմարթֆոնի SIM քարտի վրա։ Նման տեղեկությունը կարող է ներառել, օրինակ, օգտատիրոջ կոնտակտները և նրա տեղաշարժի պատմությունը։ Մագոմեդովի խոսքով՝ նույնիսկ նոր գնված և տուփից հանված սմարթֆոնն արդեն հսկայական ծավալի տվյալներ է հավաքում իր արտադրողի համար:

Արհեստական բանականությունը, որով աշխատում է ChatGPT չատբոտը, նույնպես հաստատել է, որ սմարթֆոնը կարող է հավաքել որոշ տվյալներ, որոնք այն կարող է փոխանցել պոտենցիալ հարձակվողներին, երբ այն միանում է համացանցին: Նման տվյալները ներառում են հեռախոսի կոնտակտներ, օրացույցների, հաղորդագրությունների և զանգերի տեղեկամատյաններ, լուսանկարներ և տեսանյութեր, տվյալներ սարքում աշխատող հավելվածների մասին, ինչպես նաև GPS սենսորների, արագացուցիչի և այլ տվյալների մասին:

Առօրյա կյանքում ձեր սմարթֆոնը հնարավորինս արդյունավետ պաշտպանելու համար խորհուրդ է տրվում հետևել մի քանի բավականին պարզ խորհրդրի։ 


 
 
 
 
  • Արխիվ