Մայիսի 5 լավագույն սմարթֆոնները, որոնց գինը չի գերազանցում $500-ը

19 մայիսի, 2023  20:16

Gizchina պորտալի խմբագիրները կազմել են մայիսի լավագույն սմարթֆոնների հնգյակը, որոնց գինը չի գերազանցում 500 դոլարը։

Poco F5 Pro

Առաջին տեղը զբաղեցրել է նոր Poco F5 Pro-ն, որը համալրված է 6,67 դյույմանոց AMOLED էկրանով՝ 120 Հց թարմացման արագությամբ և Snapdragon 8+ Gen 1 չիպով։ Հեռախոսն ունի 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Սմարթֆոնն ստացել է նաև 64 ՄՊ հիմնական տեսախցիկ, որն ունի նաև 8 ՄՊ գերլայնանկյուն և 2 ՄՊ մակրո մոդուլ։ F5 Pro-ն ունի 5160 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 67 Վտ արագ և 30 Վտ անլար լիցքավորման հզորությամբ:

poco f5 pro.jpg (165 KB)

Realme GT Neo5

Վարկանիշային աղյուսակի հաջորդ տեղում է Realme GT Neo5-ը, որն աշխատում է Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորով: Հեռախոսն ունի 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Սմարթֆոնի էկրանը 6,74 դյույմանոց AMOLED է՝ 144 Հց թարմացման արագությամբ: Եռակի տեսախցիկի համակարգը ներառում է 50 ՄՊ հիմնական, 8 ՄՊ գերլայնանկյուն և 2 ՄՊ միկրո սենսոր: Մարտկոցի հզորությունը 5000 մ/Աժ է, ունի 150 Վտ հզորությամբ լիցքավորում: Այս մոդելն ունի նաև 4600 մԱ/ժ մարտկոցով և ռեկորդային 240 Վտ հզորությամբ լիցքավորման տարբերակ։

Realme GT Neo5.png (281 KB)

Xiaomi 12

Լավագույն եռյակը եզրափակում է անցյալ տարի թողարկված առաջատար Xiaomi 12-ը, որն ունի Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր և կոմպակտ 6,28 դյույմանոց AMOLED էկրանով՝ 120 Հց թարմացման արագությամբ: Հեռախոսն ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։ 50 ՄՊ հիմնական տեսախցիկը համալրված է 13 ՄՊ գերլայնանկյուն սենսորով և 5 ՄՊ մակրո մոդուլով: 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է 67 Վտ արագ լիցքավորում, ինչպես նաև 50 Վտ անլար լիցքավորում և 10 Վտ հետադարձ անլար լիցքավորում։

Xiaomi-12-Lite-Thumbnail.jpg (55 KB)

Poco F5

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Poco F5-ը, որն աշխատում է Snapdragon 7+ Gen 2 պրոցեսորով, ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Poco F5-ն ունի 6.67 դյույմանոց AMOLED էկրան՝ Full HD+ լուծաչափով և 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Հիմնական տեսախցիկը 64 ՄՊ է, կան նաև երկու մոդուլներ՝ 8 ՄՊ գերլայնանկյուն և 2 ՄՊ մակրո մոդուլ։ Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 5000 մ/Աժ է՝ 64 Վտ արագ լիցքավորմամբ։

Poco F5.JPG (25 KB)

OnePlus 10T

Վարկանիշային աղյուսակի 5-րդ տեղում է OnePlus 10T-ը, որն ունի Snapdragon 8+ Gen 1 պրոցեսոր, 8 ԳՄ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Էկրանը 6.7 դյույմանոց FHD+ AMOLED է՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Հիմնական տեսախցիկը 50 ՄՊ է, որին աջակցում են 8 ՄՊ գերլայնանկյուն և 2 ՄՊ մակրո մոդուլները։ OnePlus 10T-ի մարտկոցի հզորությունը 4800 մ/Աժ է և բավական արագ՝ 150 Վտ լիցքավորման հնարավորությամբ։

OnePlus 10T.JPG (45 KB) 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ