OpenAI-ը ChatGPT-ի բջջային հավելված է ստեղծել iOS-ի համար․ ի՞նչ նոր հնարավորություններ ունի այն

19 մայիսի, 2023  10:34

OpenAI ընկերությունը թողարկել է iOS-ի համար անվճար բջջային հավելված, որում ինտեգրված է ChatGPT չատբոտը։ Առայժմ այն հասանելի է միայն ԱՄՆ-ում: Ծրագրակազմն աջակցում է ձայնային մուտքագրում՝ շնորհիվ Whisper AI խոսքի ճանաչման մոդելի, և կարող է նաև սինխրոնացնել զրույցի պատմությունը բոտի վեբ տարբերակի հետ:

Ընկերությունը հայտարարել է, որ բոլորին հրավիրում է փորձարկել ChatGPT բոտը, որը հանրությանը ներկայացված էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ ժամանակից ի վեր այն կատարելագործվել է և այժմ բավականին հարմար է գաղափարներ առաջացնելու, տեքստեր գրելու, նյութերի ամփոփագրեր կազմելու, տարբեր հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։ Բացի դրանից, բոտը կարող է օգտագործվել կրթական նպատակներով։

Ինչպես ChatGPT կայքի դեպքում, օգտվողները պետք է մուտք գործեն OpenAI օգտահաշիվ: Քանի որ հարցումների մշակումը տեղի է ունենում ընկերության սերվերի վրա, ոչ թե սմարթֆոնի, ուստի ցանկացած դեպքում անհրաժեշտ է ինտերնետ կապ: ChatGPT Plus-ի բաժանորդներին հասանելի է նույն գործառույթները, ինչ վեբ տարբերակին։

openai.jpg (167 KB)

Ինչպես հայտնում է Ars Technica պորտալը, նախնական փորձերի ժամանակ պարզվել է, որ առայժմ խոսքը պարզ, բայց ֆունկցիոնալ հավելվածի մասին է, որը շատ ավելի հարմար է որպես հավելված օգտագործել սմարթֆոնի վրա, քան հեռախոսի բրաուզերով օգտվել չատբոտի վեբ տարբերակից։ Ձայնի ճանաչման համակարգը հաճախ խնդիրներ է ունենում, բայց դա կարող է պայմանավորված լինել փորձարկման վաղ փուլում սերվերների գերբեռնվածությամբ։

Թեև հավելվածը ներկայումս պաշտոնապես հասանելի է միայն ԱՄՆ-ում, մյուս երկրներում դրա գործարկումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում, և հետադարձ կապը կօգնի բարելավել ծրագրաշարը: Ըստ ընկերության՝ iOS-ի համար ChatGPT-ի թողարկումը ծառայում է վիրտուոզ հետազոտական ​​գործիքը կիրառական լուծման վերածելու նպատակին՝ միաժամանակ շարունակելով ընդլայնել դրա հասանելիությունը:

Ընկերությունը նաև հաստատել է, որ պլանավորում է «շուտով» թողարկել ChatGPT հավելվածը Android-ի համար՝ գործիքը հասանելի դարձնելով ավելի շատ օգտատերերի: Իհարկե, App Store-ում հավելվածը կարող եք գտնել այստեղ։

 


 
 
 
 
  • Արխիվ