Ցյուրիխում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հայկական դպրոցի կենտրոն է բացվել, որտեղ սովորելու է ավելի քան 700 երեխա։
Ինչպես հայտնում է Թումոյի ֆեյսբուքյան էջը, նոր կենտրոնի կրթական ծրագիրը նույնն է, ինչ Հայաստանում. այն ներառում է 8 ուղղություն՝ ծրագրավորում, դիզայն, ճարտարագիտություն և այլն։
Նշենք, որ սա 9-րդ Թումո կենտրոնն է արտասահմանում, բայց առաջինը՝ Շվեյցարիայում։ Թումո կենտրոններ ներկայումս գործում են Մոսկվայում, Փարիզի Լիոնում, Բեռլինում, Բեյրութում և մի շարք այլ քաղաքներում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կենտրոններ կան Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։
ամիս
շաբաթ
օր