Հաթոն Սմիթ անունով էքստրեմալ սպորտի մի սիրահարի iPhone-ը պարաշյուտով ցատկի ժամանակ դուրս է ընկել գրպանից, բախվել գետնին ու չի վնասվել։
Ինչպես հայտնում է 9To5Mac-ը, ինքնաթիռը, որից ցատկել է պարաշյուստիստը, թռչելիս է եղել մոտ 4,2 կմ բարձրության վրա։ TikTok-ում Հաթոն Սմիթի հրապարակած տեսանյութում պարզ երևում է այն պահը, երբ հեռախոսը դուրս է թռչում գրպանից և ցած ընկնում։
@capt_rumcoffee When your phone falls out of your pocket at 14,000 feet #fail #screammovie ♬ original sound
Վայրէջք կատարելուց հետո Հաթոնն ու իր ընկերները գնացել են հեռախոսը փնտրելու և ոչ միայն կարողացել են գտնել այն, այլև, ի զարմանս բոլորի, պարզվել է, որ այն չի վնասվել և լավ աշխատում է:
Ըստ Hutton-ի՝ iPhone-ն ընկել է մոտ 160 կմ/ժ արագությամբ, սակայն հեռախոսը վնասվելուց փրկել է երկու հանգամանք․ առաջին՝ հեռախոսը եղել է Catalyst ապրանքանիշի պաշտպանիչ պատյանում, երկրորդ՝ սմարթֆոնն ընկել է ոչ թե կոշտ մակերեսի, այլ ճահճային փափուկ տիղմի մեջ։
Հաթոնի տեսանյութը մեծ ուշադրության է արժանացել։ Lexi կեղծանունով օգտատերը հեգնանքով նշել է, որ iPhone-ները մի հետաքրքիր հատկություն ունեն․ դրանք կա՛մ փշրվում են, երբ բազմոցից ընկնում են գորգի վրա, կա՛մ չեն կոտրվում նույնիսկ ինքնաթիռից ընկնելու դեպքում։
ամիս
շաբաթ
օր