Ճկուն ինտերֆեյս և ԱԲ լուծումներ. Opera-ն ներկայացրել է նոր՝ ամբողջությամբ վերափոխված Opera One բրաուզերը

25 ապրիլի, 2023  21:52

Opera-ն ներկայացրել է իր նոր մշակումը` Opera One կոչվող բրաուզերը: Ըստ մշակողների՝ այս դիտարկիչն ամբողջությամբ վերափոխվել է և ի վերջո կդառնա Opera-ի հիմնական առաջարկը՝ Windows, macOS և Linux համակարգիչների վրա տեղադրելու համար։

Opera One-ը Opera բրաուզերի ներկայիս տարբերակին կփոխարինի 2023-ի վերջին։ Դիտարկիչն ունի մոդուլային դիզայն և ճկուն նավիգացիա։ Ինտերֆեյսը կարգավորվում է՝ կախված տվյալ պահին օգտագործողի կարիքներից և համատեքստից:

Opera One .png (348 KB)

Մեկ այլ նորամուծություն է այսպես կոչված «ներդիրների կղզին»՝ Tab Islands-ը, որը է ներդիրները խմբավորում է ըստ թեմաների: Օրինակ՝ ճաշի համար տեղ ընտրելիս հատուկ «կղզում» կբացվեն ճաշացանկերի, վայրերի և ռեստորանների մասին տեղեկություններ ունեցող ներդիրները:

Ինչպես խոստանում են մշակողները, ինտերֆեյսում հստակորեն կարելի է տարբերակել ներդիրների կղզիները․ դրանք նշված են առանձին գույներով և հստակ եզրագծերով։

Ներդիրների կղզիներն ստեղծվում են ավտոմատ կերպով, որպեսզի մեկ վայրում պահեն նույն թեմայով ներդիրները: Բաց կայքերը ևս կարող են նաև համակցվել ներդիրների կղզու մեջ․ դրա համար անհրաժեշտ է սեղմել CTRL/Command կոճակը, ընտրել ցանկալի ներդիրները, այնուհետև՝ աջ քլիք: Ներդիրները կարող են նաև տեղափոխվել կղզիների միջև, ավելացնել գոյություն ունեցող կղզիներին և այլն:

Ապագայում Opera One-ում կավելացվեն «նոր հզոր հնարավորություններ»՝ հիմնված արհեստական ​բանականության վրա։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է թողարկել արհեստական բանականության սեփական շարժիչը։

Opera One-ի վաղ թեստային տարբերակը, որն ավելի շատ դեռ ծրագրավորողների համար է նախատեսված, կարելի է ներբեռնել այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ