YouTube-ը բոլոր օգտատերերին մականուններ կառաջարկի

11 հոկտեմբերի, 2022  13:21

YouTube-ի բոլոր օգտատերերը շուտով կստանան նույնականացման նոր մեթոդ: Ընկերությունը հայտարարել է, յուրաքանչյուր օգտատեր կունենա իր անվան յուրահատուկ նկարագրիչ՝ մականուն, որը կերևա հարթակում։

Ընդորում՝ այն կերևա ալիքի էջից սկսած, վերջացրած կարճ՝ Shorts տեսանյութերում: Օգտատերերը կկարողանան նկարագրիչի միջոցով ուրիշներին նշել մեկնաբանություններում, տեսանյութերի նկարագրություններում, վերնագրերում և այլն:

«Մենք ցանկանում ենք, որ օգտատերերը կարողանան ստեղծել իրենց բովանդակության նման յուրահատուկ պատկերներ՝ միաժամանակ դիտողներին հաղորդելով վստահություն, որ իրենք շփվում են իրենց սիրելի ստեղծագործողների հետ»,- որոշումն այսպես են մեկնաբանել YouTube-ում։

Ընդորում՝ օգտատերերի ալիքների անունները կմնան նույնը։

Այս շաբաթվանից սկսած՝ YouTube-ն աստիճանաբար կթողարկի նկարագրիչները, օգտատերերին ծանուցելով, թե երբ կհասնի մականուն ընտրելու իրենց հերթը: Եթե ​​օգտատերն իր ալիքի համար արդեն ստեղծել է անհատականացված URL հասցե, ապա այն ինքնաբերաբար կդառնա տվյալ օգտատիրոջ մականունը, իհարկե, խմբագրելու հնարավորությամբ։

YouTube-ն ավելի վաղ հայտարարել էր կարճ տեսանյութերում (Shorts) ջրանիշերի ավելացման մասին: Այս փոփոխության հետևանքով օգտատերերը կզրկվեն Shorts-ում վերբեռնված տեսանյութերը այլ հավելվածներում առանց ջրանիշի օգտագործելու հնարավորությունից:

YouTube-ը նաև աշխատում է նոր ծրագրի վրա, որը օգտատերերին թույլ է տալիս մոնետիզացնել այն երկար տեսանյութերը, որոնցում արտոնագրված երաժշտություն է օգտագործված: Միևնույն ժամանակ ընկերությունը մտադիր է կարճ տեսանյութերի համար նույնպես ստեղծել մոնետիզացման հնարավորություն: YouTube-ը գործարկում է գովազդային եկամուտների բաշխման ծրագիր, որի արդյունքում կարճ տեսանյութեր ստեղծողները կստանան եկամտի 45%-ը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ