Մոնետիզացիա՝ Twitter-ում. օգտատերերն արդեն կարող են վճարովի բաժանորդագրություն առաջարկել իրենց հետևորդներին

14 ապրիլի, 2023  10:27

Twitter-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն մոնետիզացնել իրենց բովանդակությունը. ինչպես տեղեկացրել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը, հայտնի հեղինակներն այժմ իրենց ընթերցողներին կարող են բաժանորդագրություն գնելու հնարավորություն առաջարկել։

Խոսքը ցանկացած նյութին հասանելիություն վաճառելու հնարավորության մասին է՝ երկար գրառումներից մինչև «մի քանի ժամ տևողությամբ տեսանյութեր»։ Դա անելու համար հարկավոր է մենյուի Tools for Professional ենթաբաժնից ընտրել Monetization կետը և հետևել հաջորդ հրահանգներին:

Մասկն ասել է, որ առաջիկա 12 ամիսներին Twitter-ը որևէ միջնորդավճար չի պահի այն հեղինակներից, որոնք մոնետիզացնում են իրենց բովանդակությունը։

«Դուք կստանաք նույն գումարը, ինչ մենք՝ iOS-ի և Android-ի բաժանորդագրությունների դեպքում գումարի 70%-ը (նրանք 30% միջնորդավճար են վերցնում) և մոտ 92% համացանցի դեպքում (գուցե ավելի շատ՝ կախված վճարման պրոցեսորից)»,- ասել է Մասկը։

Մասկը նաև խոստացել է խթանել կոնտենտ ստեղծողների աշխատանքը, որպեսզի նրանք կարողանան առավելագույն հաջողության հասնել։

Խնդիրը, սակայն, այն է, որ առայժմ այս ծառայությունը հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերին։ Ճիշտ է, Մասկը նշել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, ուստի հնարավոր է, որ մոտ ապագայում հնարավոր լինի բովանդակությունը մոնետիզացնել նաև այլ երկրներում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ