Ինչպե՞ս կարող է ChatGPT-ն օգնել չեղարկելու կայանման տուգանքը․ բրիտանացի ուսանողի հնարամիտ քայլը

3 ապրիլի, 2023  20:00

Բրիտանացի մի ուսանող արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտի օգնությամբ վիճարկել է սխալ կայանման համար տուգանքը, որը նշանակել էին Յորքի քաղաքային իշխանությունները և հասել նրան, որ այն չեղարկվի։

Միլի Հոուլթոնին 60 ֆունտ ստերլինգ (74 դոլար) տուգանել էին բոլորովին անտեղի, քանզի նա երկու տարի առաջ նախապես վճարած է եղել կայանման համար։ Յորքի Սենտ Ջոն համալսարանի վերջին կուրսի ուսանողն այդ պահին ակադեմիական մեծ ծանրաբեռնվածություն է ունեցել, ուստի, իր իսկ խոստովանությամբ, արդեն մտադիր էր վճարել տուգանքը և ժամանակ ու ջանք չվատնել այն բողոքարկելու վրա։ Սակայն, ինչպես տեղեկացնում է BBC-ին, քանի որ տուգանքն ակնհայտորեն ապօրին է եղել, աղջիկը, ի վերջո, որոշել է վիճարկել այն, իսկ բողոքարկման նամակը գրելու համար դիմել է չատբոտի օգնությանը։

ChatGPT-ի մշակած OpenAI ընկերությունը օգտատերերին զգուշացրել է, որ չատբոտը երբեմն տալիս է արժանահավատ, բայց ոչ ճիշտ պատասխաններ, երբեմն էլ տալիս է անիմաստ պատասխաններ, սակայն դա չի խանգարել աղջկան։ Նա չատբոտին ներկայացրել է բոլոր տվյալները՝ որտեղ և երբ է դա տեղի ունեցել, թե ինչու էր դա սխալ, և հաշված րոպեների ընթացքում նեյրոցանցը նրան ​​վերադարձրել է գերազանց կազմված պատասխան, որում նշվում էր, որ նա ուսանող է, երկու տարի նախօրոք վճարած է եղել կայանման թույլտվություն համար, չի պատրաստվում կայանել այնտեղ, որտեղ դա արգելված է։ Արդյունքում քաղաքային իշխանությունները չեղարկել են տուգանքը։

Ուսանողը պատմել է, որ առաջին անգամը չէ, որ դիմում է արհեստական բանականության օգնությանը։ Միլլին ուսանում է միջոցառումների պլանավորում և բիզնես մենեջմենտ: Նա չատբոտին տեղեկացրել է, որ շուտով Զատիկ է և ինքը ցանկանում է իրենց վազքի ակումբում քվեստ կազմակերպել և նշել է, թե որտեղ է ցանկանում թաքցնել ներկված ձվերը։ Արհեստական բանականությունը նրա համար ստեղծել է անհրաժեշտ հուշումներ և հանելուկներ։


 
 
 
 
  • Արխիվ