Disney ընկերությունը ներկայացրել է ռոբոտի նախատիպ, որը, ըստ նախնական տվյալների, կհայտնվի ընկերության նոր թեմատիկ այգում, տեղեկացնում է Gizmodo-ն։
Արտաքինից այն նման է Zootopia մուլտֆիլմի Ջուդի անունով գլխավոր հերոս նապաստակին։ Առայժմ ռոբոտի արտաքին տեսքը մշակման փուլում է, սակայն նկատելի է, որ ռոբոտն ունի հատուկ սաղավարտ ու ժիլետ։ Բացի դրանից ռոբոտի ոտքերը փաստացի անվաչմուշկներն են, ռոբոտը կանգնում հենց դրանց վրա։ Ներկայացման ժամանակ ռոբոտն ինքնուրույն դուրս է գալիս արկղից, ընդորում գլորվելով, ապա ինքնուրույն ոտքի է կանգնում անվաչմուշկների վրա, հետո մի փոքր սահում դրանցով, ապա սալտո անում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում