10 ամենասպասված խաղերը Steam-ում. առաջին տեղում է Hogwarts Legacy-ն

31 հունվարի, 2023  21:44

Ակնկալվում է, որ 2023 թ. մի շարք հետաքրքիր խաղեր կթողարկվեն տարբեր ժանրերում՝ ռազմավարությունից մինչև հրաձիգ։ Steam համայնքում ամենասպասված խաղերի ցանկում (թողարկումը նախատեսված է փետրվարին) առաջին տեղն զբաղեցրել է ամերիկյան Avalanche Software ստուդիայի մշակած էքշն/RPG ժանրի Hogwarts Legacy-ն:

Խաղի թողարկումն սպասվում է փետրվարի 10-ին, իսկ մինչ օրս դրան սպասում է 305,877 բաժանորդ։ Վերջին ամիսներին այս խաղը գլխավորել է նաև Steam-ի ամենապահանջված խաղերի ցանկը։

Ցուցակի երկրորդ տեղում է Sons Of The Forest-ը, սարսափ ժանրի առաջին դեմքից գոյատևման խաղ է, որը մշակվել է Endnight Games Ltd-ի կողմից: 150,517 մարդ այժմ սպասում է այս խաղի թողարկմանը, որը նախատեսված է փետրվարի 23-ին:

Լավագույն եռյակը եզրափակում է Kerbal Space Program 2-ը։ Այն տիեզերական սիմուլյատոր է, որը մշակել է Intercept Games ընկերությունը: 140,569 բաժանորդ սպասում է այս խաղի թողարկմանը, որը նախատեսված է փետրվարի 24-ին։

Լավագույն հնգյակում է նաև ռուսական հրաձիգ ժանրի Atomic Heart-ը։ Այս խաղի իրադարձությունները տեղի են ունենում այլընտրանքային ԽՍՀՄ-ում, որտեղ ռոբոտներն ապստամբում են։ Լավագույն հնգյակում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ռազմավարություն ժանրի Company of Heroes 3-ը։ Առաջինի թողարկումը սպասվում է փետրվարի 21-ին, իսկ երկրորդինը՝ փետրվարի 23-ին։

Ամբողջ ցուցակն այսպիսի տեսք ունի.

Hogwarts Legacy — 305 877 բաժանորդ, Sons Of The Forest — 150 517 բաժանորդ, Kerbal Space Program 2 — 140 569 բաժանորդ, Atomic Heart — 108 464 բաժանորդ, Company of Heroes 3 — 101 272 բաժանորդ, Operation: Harsh Doorstop — 34 530 բաժանորդ, Wild Hearts — 28 628 բաժանորդ, Wild West Dynasty — 26 401 բաժանորդ, Pharaoh: A New Era — 26 182 բաժանորդ, Contraband Police — 23 772 բաժանորդ։

 

 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում