Չինաստանում սմարթֆոնների վաճառքը 2022 թ. տարեկան կտրվածքով նվազել է 13%-ով, ինչը ամենամեծ անկումն է վերջին 10 տարվա ընթացքում, հայտնում է IDC հետազոտական ընկերությունը:Առաքված սարքերի ընդհանուր թիվը կազմել է 286 միլիոն՝ 2022 թ. 329 միլիոն հեռախոսի դիմաց։ Սա նշանակում է, որ 2022 թ. վաճառքի ընդհանուր ծավալը ամենացածրն է 2013-ից ի վեր, և դրանից հետո առաջին անգամ է տարեկան վաճառքի ցուցանիշը նվազում 300 միլիոնից:IDC-ի տվյալներով՝ վաճառքի այսպիսի կրճատումը պայմանավորված է բազմաթիվ լոքդաուններով, ինչպես նաև COVID-19 համաճարակի պատճառով սահմանափակող այլ միջոցներով, որոնք բացասաբար են ազդել ինչպես Չինաստանի տնտեսության վրա ընդհանրապես, այնպես էլ սպառողների տրամադրությունների վրա։Չինաստանում անցած տարվա ընթացքում սմարթֆոնների ամենավաճառվող ապրանքանիշը եղել է Vivo-ն՝ շուկայի 18,6% մասնաբաժնով: Այնուամենայնիվ, ընկերության գլոբալ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 25,1%-ով:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում