Չինաստանը կկառուցի Ասիայի ամենամեծ օպտիկական աստղադիտակը

29 դեկտեմբերի, 2022  16:14

Պեկինի համալսարանը ներկայացրել է Ասիայի ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման ծրագրերը: EAST անունով (Expanding Aperture Segmented Telescope) աստղադիտակը կկառուցվի երկու փուլով` հատվածավոր հայելիներից, որոնք նման են NASA-ի James Webb տիեզերական աստղադիտակում օգտագործված հայելիներին: Նախագծի նպատակն է մինչև 2024 թ ստեղծել 6 մետր բացվածքով նախնական աստղադիտակ, որի գլխավոր հայելին մինչև 2030 թ․ կընդլայնվի մինչև 8 մ:Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, տիեզերքում աստղադիտակների հայտնվելուց հետո թվում էր, թե ցամաքային օպտիկական աստղադիտակների դարաշրջանը կարող է ավարտվել: Բայց դա այդպես չէ: Երկրից դիտումների հիմնական խոչընդոտը մթնոլորտն է, սակայն այս խնդրի հաղթահարումն էապես հեշտացել է հարմարվողական օպտիկայի հայտնվելու շնորհիվ։ Երկրի վրա հնարավոր է նաև կառուցել բավականին մեծ աստղադիտակներ, որոնք, սակայն, երկար ժամանակ չեն կարողանա տիեզերք ուղարկել։ Վերջապես, աստղադիտակների սպասարկման և վերանորոգման խնդիրը համեմատաբար հեշտ է լուծել ոչ թե տիեզերքում, այլ ցամաքային պայմաններում:

EAST աստղադիտակը կկառուցվի Տիբեթյան բարձրավանդակում՝ 4200 մ բարձրության վրա։ Կառուցումը տեղի կունենան երկու փուլով, որպեսզի այս աստղադիտակը հնարավորինս շուտ սկսի աշխատել, ուստի հիմնական հայելին բաղկացած կլինի վեցանկյուն հատվածներից։ Առաջին փուլում հայելին կազմված կլինի 18 հատվածից և տրամագիծը կկազմի 6 մ, իսկ երկրորդ փուլում արտաքին եզրագծի երկայնքով կավելացվի ևս 18 հատված և հայելու չափը կավելացվի մինչև 8 մ:

Աստղադիտակի կառուցման երկփուլային մոտեցման շնորհիվ աստղադիտակը կկարողանա իր աշխատանքն սկսել արդեն 2024 թ․։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2030 թ․։ Աշխատանքի համար կպահանջվի 69-84 մլն դոլար, աղբյուրը չի նշում՝ աստղադիտակը կունենա՞ հարմարվողական օպտիկա, թե ոչ։

Նոր աստղադիտակը կօգնի Չինաստանին զարգացնել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նոր տեխնոլոգիաներ՝ նյութերի մշակումից մինչև աստղադիտակով ստացված տեղեկատվության մշակման համակարգեր:

Հայելու ընդհանուր մակերեսով օպտիկական աստղադիտակներից Երկրի վրա գտնվող ամենամեծը Very Large Telescope-ն է։ Չիլիում գտնվող աստղադիտակը չորս առանձին 8,2 մետրանոց և չորս օժանդակ 1,8 մետրանոց օպտիկական աստղադիտակների համալիր է, որոնք միավորված են մեկ համակարգում։ Այն նաև ունի ամենաբարձր լուծաչափն աշխարհում:Հիշեցնենք, որ վերջերս Չինաստանը աշխատանքային պայմաններում փորձարկել է նոր սերնդի ռենտգենյան աստղադիտակի նախատիպը (LEIA), որի հիման վրա կառուցվելիք աստղադիտակը, ըստ չինացի գիտնականների պնդումների, կգերազանցի NASA-ի լավագույն անալոգին:Այս տարվա դեկտեմբերին Չինաստանում մասնավոր ընկերություններից մեկը մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային հրթիռն էր փորձարկել, սակայն այն ձախողվել էր, իսկ հրթիռում տեղադրված չինական արտադրության 14 արբանյակները կորել էին։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում