Հաջորդ շաբաթ WWDC-ի ժամանակ Apple-ը կներկայացնի iOS 18 օպերացիոն համակարգը, որում մի շարք նորություններ կլինեն։ Դրանց մի մասը հիմնված կլինի արհեստական բանականության գործիքների վրա, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ։ Սակայն iOS 18-ում նախատեսվում են նաև այլ փոփոխությունները, որոնք ներկայացնում ենք ստորև։
Պատկերակները՝ էկրանի ցանկացած մասումԸստ մամուլի հրապարակումների՝ Apple-ն առաջին անգամ օգտատերերին թույլ կտա հավելվածների պատկերակները և վիջեթները տեղադրել գլխավոր էկրանի ցանկացած հատվածում, ինչպես Android-ի դեպքում է։ Ի դեպ, iPad-ը ներկայումս օգտատերերին թույլ է տալիս էկրանի իրենց ուզած մասում տեղադրել վիջեթներ (բայց ոչ հավելվածների պատկերակներ):
Հավելվածների պատկերակների թեմաներiOS 18-ն իր հետ կբերի մեկ այլ մեծ փոփոխություն հիմնական էկրանին․ խոսքը հավելվածների պատկերակների գույներն ընտրելու հնարավորության մասին է: Ըստ Bloomberg-ի՝ այս նոր գործառույթն օգտատերերին առաջին անգամ թույլ կտա «փոխել հավելվածների պատկերակների գույնը» ամբողջ համակարգի մակարդակով:
Առայժմ լիովին պարզ չէ, թե կոնկրետ ինչպես դա կաշխատի: Bloomberg-ի առաջարկած օրինակը հուշում է, որ հնարավոր է «բոլոր սոցցանցերի պատկերակները դարձնել կապույտ կամ ֆինանսների հետ կապված պատկերակները կանաչ»:
Apple Maps-ի թարմացումiOS 18-ը Apple Maps հավելվածում կավելացնի հատուկ երթուղու ստեղծման նոր գործառույթի աջակցություն։ Դա iPhone-ի օգտատերերին հնարավորություն կտա նախագծել իրենց հատուկ երթուղիները ճամփորդության համար, այլ ոչ թե հիմնվել Apple Maps-ի առաջարկած երթուղիներից մեկի վրա: Ներկայումս Apple Maps-ն առաջարկում է մի քանի երթուղիներ դեպի օգտատիրոջ նշած նպատակակետը, սակայն iOS 18-ի այս գործառույթի շնորհիվ օգտատերերը լիարժեք վերահսկողություն կունենան։
Control Center-ի բարելավումԻնչպես հայտնում է Bloomberg-ը, iOS 18-ում կլինի նորացված Control Center, որի նոր դիզայնը կներառի նորացված երաժշտական վիջեթ, ինչպես նաև HomeKit ինտեգրման բարելավումներ: Նշենք, որ ներկայում iOS-ը «խելացիորեն» ընտրում է մինչև վեց աքսեսուար՝ Control Center-ի գլխավոր բաժնում ցուցադրելու համար: Այս դասավորությունը, այնուամենայնիվ, կառավարվում է ավտոմատ կերպով և միշտ չէ, որ իդեալական է այն առումով, թե ինչ է ցուցադրվում այս էջում։
Տեքստային էֆեկտներ Messages-ումԱնցյալ շաբաթ մամուլի հրապարակումներից մեկը ենթադրում էր, որ iOS 18-ի շրջանակում Messages հավելվածը կստանա նաև տեքստային էֆեկտի աջակցություն: MacRumors-ի տվյալներով՝ այս գործառույթն օգտատերերին թույլ կտա «հաղորդագրության մեջ անիմացիաներ ավելացնել առանձին բառերի վրա»:
Կարգավորումների նոր հավելվածiOS 18-ը կներառի «Կարգավորումներ» (Settings) հավելվածի նոր տարբերակ iPhone-ի օգտատերերի համար: Այն ենթադրաբար կունենա բարելավված միջերես, որում ամեն ինչ ավելի լավ կազմակերպված կլինի և ավելի հեշտ կլինի գտնել օգտատիրոջ փնտրած կարգավորումը։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում