Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) հայտարարել է, որ դեկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:51-ին (Երևանի ժամանակով 11:51-ին) Լուսնի հետազոտման համար նախատեսված Smart Lander (SLIM) տիեզերանավը հաջողությամբ արձակվել է Լուսնի ուղեծիր:
Այժմ SLIM-ը գտնվում է էլիպսաձև ուղեծրում, որը միացնում է Լուսնի հյուսիսային և հարավային բևեռները (ուղեծրային շրջանը կազմում է մոտ 6,4 ժամ): Նվազագույն հեռավորությունը դեպի Լուսին (պերիգեյ) մոտ 600 կմ է, իսկ առավելագույնը (ապոգեյ)՝ 4000 կմ։ Ուղեծրի փոփոխությունն ընթացել է ըստ պլանի, և սարքը կայուն վիճակում է։
Մինչև 2024-ի հունվարի կեսերը նախատեսվում է ապոգեյը նվազեցնել և սարքը տեղափոխել շրջանաձև ուղեծիր՝ մոտ 600 կմ բարձրության վրա։ Այնուհետև կսկսվեն վայրէջքի նախապատրաստական աշխատանքները. հունվարի 19-ին պերիգեյը կնվազեցվի մինչև 15 կմ բարձրություն, իսկ վայրէջքը դեպի Լուսին կսկսվի հունվարի 20-ին մոտ ժամը 0:00-ին (JST) կամ Երևանի ժամանակով նախորդ օրվա 17:00-ին: Լուսնի մակերևույթի վրա վայրէջքը նախատեսված է նույն օրը մոտ ժամը 00:20-ին (JST) կամ Երևանի ժամանակով նախորդ օրվա 17:20-ին:
Այս իրադարձությունը ոչ միայն ցույց է տալիս JAXA-ի հնարավորությունները, այլև նոր հորիզոններ է բացում տիեզերքի հետախուզման ոլորտում միջազգային համագործակցության համար։ SLIM առաքելության հաջորդ փուլերը կարող են բացահայտել լուսնային երկրաբանության նոր ասպեկտներ և նպաստել տիեզերական հետագա նախագծերի զարգացմանը:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում