Blizzard Entertainment ընկերության Diablo IV էքշն դերային խաղի փակ բետա-թեստավորումն արդեն մեկնարկել է։ Թեստավորմանը մասնակցելու են հրավիրվել այն խաղացողները, որոնք նախկինում շատ ժամանակ են անցկացրել Diablo II: Resurrected և Diablo III խաղերում: Նրանք բոլորը ստորագրել են խաղի մանրամասները չհրապարակելու մասին պայմանագիր, սակայն, չնայած դրան, խաղից արդեն բազմաթիվ կադրեր ու տեսանյութեր են հայտնվել համացանցում։
Ահա այսպիսի տեսք ունի խաղը։
Խաղից արված սքրինշոթերը նույնպես բավականին հետաքրքիր են երևում։
Բետա-թեստավորման մասնակիցներին հասանելի են հետևյալ իրադարձությունները և վայրերը․
Խաղում հասանելի կլինեն նաև, այսպես կոչված, կատարելագործման աղյուսակները։ Սա առավելագույն մակարդակի կերպարների զարգացման համակարգ է, որի մասին Blizzard-ը խոսում էր դեռևս 2021 թ․ դեկտեմբերին: Խաղացողներին հասանելի կլինի նաև, այսպես կոչված, cross-play ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս խաղի առաջընթացը սինխրոնացնել տարբեր հարթակներում:
Ինչպես տեղեկացնում է GlassCannon պորտալը, խաղի բետա տարբերակը աջակցում է.
Diablo IV խաղի բետա տարբերակի ծավալը 69,8 գիգաբայթ է:
Diablo շարքի նոր խաղի մասին հայտարարվել է 2019 թ. նոյեմբերի 1-ին BlizzCon 2019 ամենամյա համաժողովում, որտեղ մշակողները խոստացել են վերադառնալ խաղի երկրորդ մասի մռայլ ոճին։ Խաղում կհայտնվի նաև Լիլիթը` մարդկության նախամայրը, Մեֆիստոյի դուստրը և սուկուբուսների թագուհին, որն առաջին անգամ հանդիպել է Diablo II-ում: Ամենայն հավանականությամբ, հենց նա է պատկերված խաղի շապիկին։
Diablo IV-ում իրադարձությունները տեղի են ունենում երրորդ մասի իրադարձություններից 60 տարի անց։ Խաղացողներին կներկայացվի բաց աշխարհ՝ բաժանված հինգ յուրօրինակ վայրերի.
Ինչպես խոստացել էին խաղի մշակողները, տեղանքներն այժմ 10-20 անգամ ավելի մեծ են, քան նախորդ մասում, և դրանց միջև տեղաշարժվել հնարավոր կլինի նաև գրաստով։
Չնայած խաղը կունենա ընդհանուր խաղային աշխարհին բնորոշ տարրեր, սակայն այն չի պատկանում MMO ժանրին, պատահական գեներացված տեղանքներ և բովանդակություն չի լինի: Այդուամենայնիվ, կլինեն PvP գոտիներ, որտեղ խաղացողները կկարողանան պայքարել միմյանց հետ՝ և՛ մենակ, և՛ թիմով:
Առայժմ հայտնի է հինգ դասերի մասին, որոնք հասանելի կլինեն խաղում.
Blizzard-ը նախատեսում է Diablo IV-ի բաց թեստավորում անցկացնել հաջորդ տարվա սկզբին, և թեստավորումն ավարտելուց որոշ ժամանակ անց սպասվում է, որ խաղը թողարկվի: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2023 թ. կեսերին։ Խաղը կթողարկվի սեղանի համակարգիչների, PS4, PS5, Xbox One, Xbox Series X և S խաղային կոնսոլների համար։
ամիս
շաբաթ
օր