Օնէքս բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը նշում է հիմնադրման 10-ամյակը։ Ընկերությունը, լինելով առաջինը իր ոլորտում և սկսելով ընդամենը $200 ներդրումից, այժմ ՀՀ առաջին 300 հարկատուների ցուցակում է, ընդ որում ՀՀ առաջին 100 շահութաբեր ընկերություններից է։ ( խմբ․ ՀՀ ՊԵԿ-ի հղումը՝ https://bit.ly/3Jz6yFl )
«Այս տարիների ընթացքում 12 քմ գրասենյակից և միայն հիմնադիրներից բաղկացած թիմից մենք հասանք 500+ միջազգային թիմ ունեցող ընկերության և այժմ սպասարկում ենք ՀՀ ամբողջ միջազգային փոստային պատվերների 50% ից ավելին։

2015 թ. Onex-ի 12 ք.մ. գրասենյակ

2015 թ.

2017 թ Onex-ի թիմը
Բացի երևանյան գրասենյակներից գործում են պատվերի ստացման վայրեր ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև դեռևս 2020թ ին ծրագրավորեցինք, արտադրեցինք և ներդրեցինք ՀՀ -ում առաջին smart locker-ները, որոնք այժմ սպասարկում են օրական հազարավոր օգտատերերի։
Սկսելով ուղիղ համագործակցություն միջազգային առաջատար առևտրային հարթակների հետ, ինչպիսին են TEMU-ն, Pinduoduo-ն, IHerb - ը՝ 2024թ -ին ստեղծեցինք “տուն առաքման” սեփական ցանցը և այժմ իրականացնում ենք առաքումներ անգամ ամենահեռավոր գյուղերում ամենօրյա գրաֆիկով։

2024 թ. դեկտեմբեր, Onex մաքսային պահեստ
ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված բարեփոխումների շնորհիվ 2024թ դեկտեմբերին հնարավոր դարձավ ստանալ մաքսային պահեստի լիցենզիա: Այսուհետ բեռների մաքսային զննման և ձևակերպման գործընթացներն իրականացվում են հենց մեզ մոտ` տեսակավորման գործընթացին զուգահեռ, որի արդյունքում Հայաստան ժամանած բեռները արդեն հաջորդ օրը պատրաստ են լինում ստացման Երևանում և բոլոր մարզկենտրոններում:
Օնէքսը, լինելով հայկական ընկերություն, դուրս է եկել միջազգային շուկաներ և այս պահին գործում է նաև Վրաստանում և Ղրղզստանում։

2023-2025 թթ Onex-ի միջազգային թիմը
10 տարի ընթացքում ներդրված բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներն ու նորամուծությունները մեր օգտատերերի փորձառությունը օնլայն գնումների ընթացքում դարձրել են հեշտ, հարմար և արագ։
Շնորհակալ եմ մեր մեծ թիմին նվիրումով, նպատակասլաց աշխատանքի համար և մեր հաճախորդներին` իրենց խորհուրդների, սրտացավ մոտեցման և վստահության համար: Օնէքսը՝ դա մենք բոլորս ենք», - նշեց ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։






