Վերջերս Apple-ը պաշտոնապես ներկայացրեց նոր iPhone 16e-ն ՝ լրացնելով iPhone 16-ի շարքը: Մոդելն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները, ունի էլեգանտ, լակոնիկ դիզայն:


Բաց մի՛ թողեք iPhone 16e-ն առաջիններից մեկը ձեռք բերելու հնարավորությունը և օգտվեք բացառիկ առաջարկներից:

iPhone 16e-ի նախնական պատվերները մեկնարկում են մարտի 7-ին, իսկ պաշտոնական վաճառքը կսկսվի մարտի 14-ին։ Սարքը հասանելի կլինի 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ հիշողության ծավալների տարբերակներով:

Մարտի 7-ից 13-ը կարող եք նախապես պատվիրել և ձեռք բերել նոր iPhone 16e բացառապես ապառիկ տարբերակով Ինեկոբանկի միջոցով, առաջին 12 ամսվա ընթացքում՝ առանց տոկոսադրույքի: Բացի այդ iPhone 16e* գնելու դեպքում գործում է նաև օրիգինալ պատյանների ապառիկ վաճառք:

Հատուկ առաջարկը գործում է միայն Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների՝ iSpace, Vega, iStore, Ucom, Mobile Centre, Team Telecom, Viva, VLV խանութ-սրահներում:

*Ինեկոբանկի միջոցով 48 ամսով ապառիկ ձևակերպելու համար ստուգեք ապրանքի առկայությունը և հատուկ առաջարկի մանրամասները խանութ-սրահների խորհրդատուների հետ:


Դիզայն և ամրություն: Պատյանի նյութ

3.jpg (3.00 MB)

iPhone 16e-ը ունի ճանաչելի դիզայն և հուսալիություն, մոդելը հասանելի է դասական սև և սպիտակ գույներով:

Պատյանը պատրաստված է երկարակյաց, օդատիեզերական դասի ալյումինից, ինչն ապահովում է երկարակեցությունն ու կայունությունը: Առջևի վահանակը պաշտպանված է Ceramic Shield տեխնոլոգիայով, որն ավելի ամուր է դարձնում ապակին: Սարքը նաև դիմացկուն է փոշու, ջրի և խոնավության հանդեպ:

Մարտկոց, լիցքավորում և ինքնավարություն

iPhone 16e-ի սիրտը հանդիսանում է  վերջին A18 չիպը: Այս պրոցեսորն ապահովում է մեծ արագություն և էներգիայի արդյունավետ սպառում:

iPhone 16e-ն առաջարկում է մինչև 26 ժամ վիդեո նվագարկում՝ երաշխավորելով երկարատև աշխատանք առանց վերալիցքավորման, ինչն էլ թույլ է տալիս կապի մեջ մնալ և ավելի երկար վայելել ձեր սիրելի կոնտենտը:

 Տեսախցիկ, որն ավելին է տեսնում

iPhone 16e-ն ունի առաջադեմ 48 մեգապիքսել Fusion տեսախցիկ, որը միավորում է երկու օբյեկտիվների հնարավորությունները: Սենսորի բարձր թույլատվության շնորհիվ կարելի է ստանալ որակյալ լուսանկարներ՝ լույսի և գույնի ճշգրիտ հաղորդմամբ:

Ներկառուցված, երկու անգամ խոշորացնող ֆոտո օբյեկտիվն ապահովում է օպտիկական խոշորացում առանց որակի կորստի: Ի հավելումն, սմարթֆոնն ունի 4K վիդեո նկարահանման հնարավորություն՝ Dolby Vision ձևաչափով և մաքրամաքուր ձայնով, ինչը տեսանյութերը դարձնում է  վառ և պայծառ:

4.jpg (1.97 MB)

Չիպը մինչև 80% ավելի արագ է**

Սմարթֆոնն աշխատում է iOS 18-ի հիմքով՝ օգտատերերին առաջարկելով անհատականացման նոր տարբերակներ և բարելավված ինտերֆեյս: 

Առանձնահատկություններ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում iPhone 16e-ն՝

  • Action կոճակ

Թույլ է տալիս ակնթարթորեն գործարկել անհրաժեշտ ֆունկցիաները կամ հավելվածները մեկ սեղմումով:

  • USB-C

Աքսեսուարների լիցքավորման և միացման մեկ միակցիչը հեշտացնում է սարքի օգտագործումը:

  • Միշտ կապի մեջ

Wi-Fi-ը, 5G-ն և eSIM-ը ապահովում են կայուն կապ և արագ ինտերնետ: Սա նշանակում է, որ ձեր զանգերը պարզ կլինեն, իսկ կապերը՝ գերարագ:

Բացահայտեք նոր iPhone 16e-ի բոլոր հնարավորությունները: Apple-ի լիազորված գործընկերներից iPhone 16e գնելը՝ նշանակում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք և միշտ շահավետ առաջարկներ։

**Արտադրողականության գնահատականը հիմնված է iPhone 11-ի հետ համեմատության վրա: