Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը կարող է նպաստել Հայաստանում թույլ լսողություն ունեցող ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Նրանց փորձին և լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար ստեղծված ենթակառուցվածքներին ծանոթանալու համար «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերությունը Հայաստանի խուլերի միության պատվիրակություն է ուղարկել ԱՄԷ։
ԱՄԷ-ն այսօր կարելի է հանգիստ անվանել լսողության խանգարում ունեցող քաղաքացիներին և երկրի այցելուներին ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված բարձրորակ ծառայություններ մատուցելող առաջատար երկրներից մեկը: Օրինակ՝ այսօր ԱՄԷ-ում լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի են սուրդոթարգմանության ծառայություններ բջջային հավելվածի միջոցով: Հանրային զբոսայգիներում տեղադրված են թրթռացող նստարաններ, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում լսողության խանգարումներ ունեցող մարդկանց տեղեկացնեն շչակների ազդանշանի մասին: Հասանելի են բազմաթիվ այլ գործիքներ և նորարարական լուծումներ՝ հեշտացնելու լսողության խանգարումներ ունեցողների և համայնքի այլ անդամների միջև հաղորդակցությունը:
«Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերության տնօրեն Անի Չիչոյանը ցանկանում է նմանատիպ տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանում։ ԱՄԷ կատարած այցի արդյունքներով նա հանդիպել է Հայաստանի խուլերի միության նախագահ Աննա Պապոյանի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում լսողության խանգարում ունեցող անձանց համար տեխնոլոգիաների ներդրման և զարգացման վերաբերյալ և մշակել են համատեղ աշխատանքի հետագա ծրագիրը։

Նախ՝ նախատեսվում է քաղաքային տարբեր վայրերում տեղադրել առցանց թարգմանության համար նախատեսված սարքեր։ Իսկ թանգարաններում մասնագետները ցանկանում են տեղադրել QR կոդեր, որոնք խուլերին հնարավորություն կտան բջջային սարքի միջոցով կատարվող սուրդոթարգմանության շնորհիվ ազատորեն լսել պատմություններ և ծանոթանալ ցուցանմուշներին։
«Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերության և Հայաստանի խուլերի միության ներկայացուցիչները հույս ունեն, որ իրենց համագործակցությունն իսկապես կբարելավի թույլ լսողություն ունեցող մարդկանց կյանքի որակը և կօգնի նրանց ավելի լիարժեք մասնակցել երկրի հասարակական կյանքին։ Այս ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի նաև հաշմանդամության հետ կապված սոցիալական խարանի նվազեցմանը:
Ավելին, Անի Չիչոյանն ու Աննա Պապոյանը վստահ են, որ խուլերի համար հարմար ենթակառուցվածքների ստեղծումը օգտակար կլինի նաև Հայաստանում բիզնեսի համար, քանի որ այստեղ են գալիս լսողության խանգարումներով մեծ թվով օտարերկրացիներ, որոնց անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություններ ստանալ զբոսաշրջային վայրերի մասին և շփվել բիզնեսի ու պետական կառույցների՝ լսողության խնդիրներ չունեցող ներկայացուցիչների հետ:






