Ռուսաստանում խարդախներն սկսել են մարդկանց անվճար կենցաղային տեխնիկա առաջարկել՝ օգտագործելով խորամանկ սխեմաներ՝ զոհերի անձնական տվյալներին և բանկային հաշիվներին հասանելիություն ստանալու համար, տեղեկացնում է RTM Group-ի տեղեկատվական անվտանգության և ՏՏ իրավունքի ոլորտի փորձագետ Եվգենի Ցարևը։
Ըստ նրա՝ հարձակվողներն առաջարկում են կենցաղային ապրանքներ ուղարկել առաքիչի միջոցով և մարդկանց ուղարկում են հավելված ներբեռնելու ֆայլ, որը ենթադրաբար պետք է օգնի հետևել փաթեթի առաքման ընթացքին: Մինչդեռ իրականում, այն վնասակար ֆայլ է և խաբեբաներին հնարավորություն է տալիս մուտք գործել զոհի տվյալներ:
«Սա շատ լավ սխեմա է հարձակվողի համար, քանի որ կենցաղային չատերում տեղադրված տեղեկությունը հաճախ վստահությամբ է ընկալվում: Հարձակվողի խնդիրն է ստիպել ձեզ, որպեսզի տեղադրեք ինչ-որ հավելվածներ։ Այդ հավելվածները տարածվում են АРК ձևաչափով, այսինքն՝ շարժական սարքերի համար հավելվածի տեղադրման սովորական ֆայլ է»,- ասել է նա՝ հավելելով, որ բջջային հավելվածը կարող է հարձակվողին տարբեր հնարավորություններ տալ, այդ թվում՝ սարքը կառավարել հեռավար, կարդալ SMS հաղորդագրությունները, դրանք ուղարկել կոնկրետ սերվերի, մուտք գործել լուսանկարներ և այլն։
Ցարևն ընդգծում է, որ այսօր բանկային հավելվածներն ունեն անվտանգության ավելի բարձր մակարդակ, սակայն SMS հաղորդագրությունների հասանելիությունը կարող է լուրջ սպառնալիք լինել, քանի որ շատ բանկեր օգտագործում են SMS՝ օգտահաշիվներ մուտք գործելու համար։ Նա խորհուրդ է տալիս հավելվածներ տեղադրել միայն սահմանափակ թվով վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են Google Play-ը, Apple Store-ը և Rustore-ը՝ նվազագույնի հասցնելու վնասակար ծրագրերի տեղադրման ռիսկը:
Նա նաև ասել է, որ իրենց վնասակար հղումները տարածելու համար խաբեբաները հաճախ օգտագործում են սոցիալական մեդիայի տարբեր խմբեր, որտեղ մարդիկ տարբեր ապրանքներ են վաճառքի հանում, կամ նվիրաբերում են իրենց ոչ պիտանի իրերը: Այս խմբերը, գրավում են մեծ թվով հետևորդների և իդեալական վայր են խաբեբաների համար՝ գտնելու իրենց զոհերին: Այս պատճառով կարևոր է զգույշ լինել հավելվածներ տեղադրելիս և չվստահել կասկածելի առաջարկներին:






