Metacritic կայքը հրապարակել է 21-րդ դարում թողարկված 20 ամենաբարձր վարկանիշ ունեցող օրիգինալ տեսախաղերի ցանկը: Վարկանիշային աղյուսակը չի ներառում սիքվելներ, սփին-օֆեր, ռիմեյքներ կամ խաղեր, որոնք հիմնված են նախկինում գոյություն ունեցող ֆրանշիզների վրա:

Առաջին տեղն զբաղեցրել է Perfect Dark-ը (N64, 2000 թ.)՝ 97/100 վարկանիշով: Սա առաջին դեմքով հրաձիգ խաղ է, որտեղ խաղացողները ստանձնում են գաղտնի ծառայության գործակալ Ջոաննա Դարկի դերը՝ կատարելով տարբեր առաքելություններ:

Երկրորդ տեղում է Halo: Combat Evolved-ը (Xbox, 2001)՝ 97/100 վարկանիշով։ Սա Bungie ստուդիայի ստեղծած հրաձիգ խաղ է, որը պատմում է մարդկության պայքարի մասին այլմոլորակային ցեղերի դաշինքի՝ Ուխտի դեմ:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է BioShock-ը (X360, 2007 թ.)՝ 96/100 վարկանիշով։ Սա առաջին դեմքով հրաձիգ խաղ է, որը տեղի է ունենում ստորջրյա Rapture կոչվող քաղաքում:

Չորրորդ տեղը բաժին է հասել Elden Ring (PS5, 2022)՝ 96/100 վարկանիշով։ Սա մարտական ​​RPG է, որը մշակել է FromSoftware ստուդիան, որը ստեղծվել է գրող Ջորջ Ռ.Ռ. Մարտինի հետ համատեղ:

Պլատֆորմեր LittleBigPlanet (PS3, 2008) հինգերորդ տեղում է 95/100 վարկանիշով: Այն խաղացողներին տրամադրում է գործիքների հսկայական փաթեթ՝ սեփական մակարդակները ստեղծելու համար:

Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև հետևյալ խաղերը՝

  • The Last of Us (PS3, 2013),
  • Red Dead Redemption (X360, 2010),
  • Devil May Cry (PS2, 2001),
  • Gears of War (X360, 2006),
  • Jet Set Radio (Dreamcast, 2000),
  • Metaphor: ReFantazio (PS5, 2024),
  • God of War (PS2, 2005),
  • Company of Heroes (PC, 2006),
  • Dwarf Fortress (PC, 2006),
  • Braid (X360, 2008),
  • SSX (PS2, 2000),
  • Minecraft (PC, 2011),
  • Tom Clancy's Splinter Cell (Xbox, 2002),
  • Okami (PS2, 2006)
  • Skies of Arcadia (Dreamcast, 2000).