Ռուսաստանում Honor Magic V3 ծալվող սմարթֆոնի վաճառքի մեկնարկից առաջ նախօրեին փորձարկվել է ջրից պաշտպանվելու դրա հնարավորությունը։ Սմարթֆոնն իջեցրել են մինչև 27 մետր խորության վրա: Փորձարկմանը մասնակցել է ազատ սուզորդ Մարիա Օլշևսկայան, փորձը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում գտնվող 30 մ խորությամբ լողավազանում, որն ամենախորն է Ռուսաստանում:

Սմարթֆոնը միացված է եղել փորձի ժամանակ։ Քսանյոթ մետր խորության և 264,87 կՊա ճնշում պայմաններում է միայն խախտվել հեռախոսի հերմետիկությունը և ջուրը թափանցել է ներս։  Ընդորում՝ արտադրողը նշում է, որ սմարթֆոնն ունի IPX68 պաշտպանություն, ինչը ենթադրում է, որ այն կարող է սուզվել մինչև 2,5 մ խորություն և այնտեղ մնալ 30 րոպե:

Honor Magic V3-ը համաշխարհային շուկայում թողարկվել է սեպտեմբերի սկզբին: Սարքը կառուցված է Snapdragon 8 Gen 3 չիպի վրա, ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն: Արտաքին էկրանը OLED է, ունի 6,43 դյույմ անկյունագիծ և 2376x1060 պիքսել կետայնություն։ Ներքին էկրանը նույնպես OLED է՝ 7,92 դյույմ անկյունագծով, կետայնությունը՝ 2344x2156 պիքսել։ Սպասվում է, որ Ռուսաստանում նոր մոդելի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 29-ին՝ 200,000 հազար ռուբլիով (մոտ 2050 դոլար)։

Մարիա Օլշևսկայան ֆրիդայվեր է, Գինեսի ռեկորդ է սահմանել Բայկալ լճում մինչև 40 մետր խորության վրա առանց լրացուցիչ սարքավորումների սուզվելու համար: