Mini LED հեռուստացույցների շուկան զգալի աճ է գրանցել 2024-ի երկրորդ եռամսյակում՝ առաջին անգամ առաջ անցնելով OLED հեռուստացույցներից և՛ առաքումներով, և՛ ստացված եկամուտներով:

Ըստ Display Supply Chain Consultants-ի տվյալների՝ այս աճը հիմնականում պայմանավորված է չինական ապրանքանիշերի, մասնավորապես TCL-ի գրանցած ցուցանիշներով, որը վերականգնել է իր դիրքերըը՝ որպես Mini LED հեռուստացույցների առաջատար մատակարար:

2024-ի երկրորդ եռամսյակում բարձրակարգ (high-end) դասի հեռուստացույցների մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 44%-ով, իսկ եկամուտներն աճել են 28%-ով։ OLED հեռուստացույցների վաճառքը գրանցել է ավելի համեստ 21% աճ, իսկ եկամուտն աճել է 5%-ով:

Այնուամենայնիվ, Mini LED հեռուստացույցները գերազանցել են OLED հեռուստացույցներին՝ գրանցելով վաճառքի 68% և  եկամուտների 60% աճ: Մինի LED հեռուստացույցները կազմել են եռամսյակի ընդհանուր առաքումների 54%-ը:

TCL-ը և Hisense-ը գլխավորում են այս կատեգորիան՝ TCL-ի բարձրակարգ հեռուստացույցների մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 78%-ով, իսկ եկամուտը՝ 81%-ով: Xiaomi-ն առաջ է անցել Sony-ից՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։ TCL-ն առաջ է անցել Samsung-ից, որը երեք տարի զբաղեցնում էր առաջին տեղը Mini LED հեռուստացույցների վաճառքի ոլորտում: Samsung-ի մասնաբաժինը Mini LED սեգմենտում նվազել է մինչև 23%, իսկ առաքումները տարեկան կտրվածքով նվազել են 19%-ով: