Android Headlines կայքը հրապարակել է առաջիկայում թողարկվելիք Samsung Galaxy Z Fold Special Edition (SE) ծալվող սմարթֆոնի լուսանկարը, որը կլինի Z Fold6-ի թարմացված տարբերակը՝ բարակ կորպուսով։
Դատելով լուսանկարից՝ նոր արտադրանքը կունենա Galaxy Z Fold6-ի նման դիզայն՝ նուրբ փոփոխություններով։ Հիմնական փոփոխությունն ավելի բարակ կորպուսն է, որը, ըստ լուրերի, ունի 4,9 մմ հաստություն բացված և 10,6 մմ՝ ծալված վիճակում:
Galaxy Z Fold Special Edition-ը կունենա հարթ շրջանակ մի փոքր կլորացված անկյուններով, իսկ տեսախցիկները կտեղավորվեն ուղղանկյուն բլոկում, որն ավելի հաստ է թվում, քան Z Fold6-ի բլոկը:
Սարքի հետևի վահանակը փայլեցված մետաղի տեսք ունի, ինչը, ըստ Android Headlines-ի, քիչ հավանական է․ այն, թերևս, պատրաստված է ապակուց՝ համապատասխան հարդարմամբ։ Միացման կոճակը, ինչպես և սպասվում էր, կհամատեղվի մատնահետքի սկաների հետ, իսկ ձայնի բարձրության կարգավորիչը տեղադրված է ավելի բարձր՝ աջ կողմում, ինչը ավանդական է Samsung-ի սարքերի համար։
Ըստ լուրերի՝ նոր արտադրանքը կստանա հիմնական տեսախցիկ՝ 200 մեգապիքսել կետայնությամբ, 6,5 դյույմանոց արտաքին և 8 դյույմանոց ծալվող էկրան։ Ըստ ինսայդերների՝ Galaxy Z Fold Special Edition-ը կներկայացվի բացառապես Հարավային Կորեայում և Չինաստանում, որտեղ սարքը կկոչվի Samsung W25։
Samsung Galaxy Z Fold6-ի բարակ տարբերակը պետք է կներկայացվի մինչև 2024-ի վերջ։







