Counterpoint Research ընկերության վերլուծաբանները զեկույց են հրապարակել 2024-ի երկրորդ եռամսյակում ամենաշատ վաճառված բյուջետային սմարթֆոնների մասին։

Փորձագետները նշում են, որ շուկան մեծապես աճում է 150 դոլարից պակաս արժողությամբ մոդելների շնորհիվ. բյուջետային սմարթֆոնները կազմում են համաշխարհային վաճառքի 37%-ը, քանի որ նման սարքերում արտադրողներն սկսել են ավելի ու ավելի շատ ներդնել առաջատար սմարթֆոններին բնորոշ գործառույթներ:

Ընդհանուր առմամբ, 2024-ի երկրորդ եռամսյակում վաճառվել է ավելի քան 100 միլիոն սմարթֆոն՝ տարեկան կտրվածքով 10%-ով ավելի։ Ամենահայտնի բյուջետային մոդելների վաճառքը 2023-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 21%-ով։

Բյուջետային Android սարքերի շարքում առաջատարը Redmi 13C 4G-ն է՝ 4,1% շուկայական մասնաբաժնով։ Երկրորդ տեղում Samsung Galaxy A05-ն է՝ 4%, իսկ երրորդում՝ Galaxy A15 4G-ը՝ 3,3%: Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Redmi 13C-ի 5G տարբերակը՝ 2,4% մասնաբաժնով, իսկ հինգերորդը՝ նույն ցուցանիշով Redmi A3-ը։

Ցուցակում ընդգրկված են նաև Samsung Galaxy A05s-ը (2,3%), Tecno Spark Go 2024 4G-ն (1,7%), Oppo A18-ը (1,5%), Oppo A58 4G-ն (1,4%) և Oppo A38-ը (1,4%)։