Չինական Realme ընկերությունը ստեղծել է տեխնոլոգիա, որը սմարթֆոնների լիցքավորման ռեկորդային արագություն կապահովի, տեղեկացնում է FoneArena-ն։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ տեխնոլոգիան կթողարկվի SuperSonic Charge ապրանքանիշի ներքո։ Այն թույլ է տալիս սմարթֆոնները լիցքավորել 320 վտ հզորությամբ։

Ընկերությունը նաև հայտնել է, որ նոր ստանդարտին աջակցող սարքերը կկարողանան 0-ից մինչև 17 տոկոս լիցքավորել ընդամենը 35 վայրկյանում։ Ընդորում՝ աղբյուրը չի նշում, թե որքան ժամանակ կպահանջվի մարտկոցն ամբողջությամբ լիցաքավորելու համար։

realme-320W.jpg (124 KB)

Ապագա սմարթֆոնների մարտկոցի հզորությունը չի բացահայտվում։ Այնուամենայնիվ, Realme-ը նշել է, որ SuperSonic Charge-ը «չորս այլ նորարարությունների հետ միասին» կներկայացվի օգոստոսի 14-ին կայանալիք միջոցառմանը։

Արագ լիցքավորման նախկին ռեկորդային ստանդարտը ներկայացրել է Xiaomi-ն։ Ընկերությունը հայտնել է, որ 300 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ իր հեռախոսները կկարողանան 100 տոկոսով լիցքավորվել հինգ րոպեում։ Ընդորում՝ մինչև 50 տոկոս այն կարող է լիցքավորել երեք րոպեում։