Լուսանկարն ստեղծված է DALL-E-ով։

Realme ընկերությունը շուտով կներկայացնի աշխարհում առաջին 300 Վտ արագ լիցքավորման տեխնոլոգիան, որը կլինի պատմության մեջ բջջային հեռախոսների լիցքավորման ամենաարագ լուծումը:

Realme-ի գլոբալ մարկետինգի տնօրեն Ֆրենսիս Վոնգը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բացահայտել է 300 Վտ լիցքավորման տեխնիկական մանրամասները, որը գտնվում է փորձարկման փուլում։

Մասնավորապես, նա ասել է, որ այս տեխնոլոգիան կարող է բջջային հեռախոսների մարտկոցները 0-ից մինչև 50% լիցքավորել երեք րոպեում և մինչև 100%՝ հինգ րոպեից պակաս ժամանակում։

Անցյալ տարի Realme-ն թողարկեց և սկսեց 240 Վտ լիցքավորման զանգվածային արտադրություն: Մինչ այժմ 240 Վտ տեխնոլոգիան շարունակում է մնալ բջջային հեռախոսների ամենաարագ լիցքավորման տեխնոլոգիան։