Android Headlines ռեսուրսը մանրամասներ է հրապարակել Samsung Galaxy S24 FE սմարթֆոնի մասին, որի շնորհանդեսը պետք է կայանա մոտ ապագայում։ Առնվազն երկու առումով նոր մոդելն ավելի լավը կլինի, քան Galaxy S23 FE-ը:
Galaxy S24 FE-ն կունենա OLED էկրան՝ 6,7 դյույմ անկյունագծով, 120 Հց կադրերի հաճախությամբ և 1900 քդ/քմ պայծառությամբ։ Համեմատության համար նշենք, որ Galaxy S23 FE-ն ունի 6,4 դյույմանոց էկրան և 1450 քդ/քմ պայծառություն:
Զգալիորեն կմեծանա նոր արտադրանքի առանց վերալիցքավորման աշխատանքի տևողությունը. եթե Galaxy S23 FE-ը տեսահոլովակ և երաժշտություն նվագարկելու դեպքում աշխատում էր համապատասխանաբար 21 և 66 ժամ, ապա Galaxy S24 FE-ը կկարողանա բովանդակություն նվագարկել համապատասխանաբար 29 և 78 ժամ: Նոր արտադրանքի մարտկոցի հզորությունը կկազմի 4565 մԱ/ժ՝ Galaxy S23 FE-ի 4500 մԱ/ժ-ի դիմաց:
Որպես սեփական արտադրության միջերես՝ Galaxy S24 FE-ն կստանա One UI 6.1՝ հիմնված Samsung ծալովի ֆլագմանների վերջին One UI 6.1.1 ծրագրաշարի վրա, որը ներկայացվել էր հուլիսին։ Ավելին, ակնկալվում է, որ նոր արտադրանքի գինը կմնա նույնը` 600 դոլար:






