Vivo ընկերությունը Հնդկաստանում պաշտոնապես ներկայացրել է V40 և V40 Pro սմարթֆոնները։ Նախկինում Vivo V40 մոդելը հայտնվել էր Եվրոպայում, սակայն դրանից հետո դրա արժեքի մասին ոչինչ չէր հաղորդվում։ Սրանք միջին գնային սեգմենտի սմարթֆոններ են, բայց բարելավված լուսանկարչական հնարավորություններով:
Երկու նորույթներն էլ աչքի են ընկնում իրենց բարակ և տարողունակ մարտկոցներով. և՛ Vivo V40-ը, և՛ V40 Pro-ն ունեն 5500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, որի հաստությունը 7,58 մմ է։ Սրանք Vivo V շարքի ամենամեծ մարտկոցներն են և ապահովում են 80 Վտ լարային լիցքավորում:
Vivo V40-ն ստացել է SoC Snapdragon 7 Gen 3 պրոցեսոր, իսկ V40 Pro-ն ստացել է Dimensity 9200+, սմարթֆոններն ունեն նույն էկրանները՝ 6,78 դյույմանոց AMOLED՝ մինչև 120 Հց թարմացման հաճախությամբ և 2800x1260 պիքսել կետայնությամբ։ Էկրանի վերին մասում տեղադրված է 50 ՄՊ Samsung ISOCELL JN1 դիմային տեսախցիկ։

Vivo V40 Pro-ում որպես գլխավոր տեսախցիկ օգտագործվում է 50 ՄՊ Sony IMX921, որին լրացնում է 50 ՄՊ Sony IMX816 մոդուլը՝ հեռաֆոտո ոսպնյակով և 50 ՄՊ գերլայնանկյուն մոդուլով: Vanilla V40-ն ունի ավելի պարզ հետևի տեսախցիկ. այն բաղկացած է երկու 50 ՄՊ մոդուլներից, որոնցից մեկը հագեցած է գերլայնանկյուն ոսպնյակով: Երկու սարքերի հիմնական տեսախցիկներն ունեն պատկերի օպտիկական կայունացման և դիմանկարային լուսանկարչության համար կիրառվող AI Aura Light-ի աջակցություն: Դրանք ստեղծվել են ZEISS ֆոտոբրենդի հետ համագործակցությամբ։
Vivo V40-ը հասանելի կլինի հիշողության 8/128 ԳԲ, 12/256 ԳԲ և 12/512 ԳԲ տարբերակներով, մինչդեռ Vivo V40 Pro-ն հասանելի կլինի 8/256 ԳԲ, 12/256 ԳԲ և 12/512 ԳԲ տարբերակներով: Հնդկաստանում կրտսեր մոդելի գինն սկսվում է 480 դոլարից, իսկ ավելի ավագինը՝ 655 դոլարից։








