Samsung Galaxy Z Fold6 և Flip6 ծալվող սմարթֆոնների սեփականատերերը բողոքում են, որ առաջատար այս հեռախոսների տեսախցիկի ոսպնյակները պոկվում են, այս մասին հայտնում է Mobiltelefon կայքը։

Դատելով այս սմարթֆոնների առաջին տերերի բողոքներից՝ տեսախցիկի մոդուլները պաշտպանող ոսպնյակները սարքի կորպուսին ամրացված են սոսնձով։ Արդյունքում ոսպնյակները պոկվում են և կորում, ինչի արդյունքում տեսախցիկները խոցելի են դառնում փոշու և կեղտի նկատմամբ: Սա նաև կասկածի տակ է դնում սմարթֆոնների պաշտպանությունը ջրից՝ համաձայն IP48 ստանդարտի, ինչպես հայտարարել է ընկերությունը։

Նշվում է, որ այս պահին խնդիրը համատարած չէ։ Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացնում են, որ ջերմաստիճանի փոփոխությունները կարող են վատթարացնել իրավիճակը, և եթե Samsung-ը չփոխի իր տեխնոլոգիան, ոսպնյակներն ավելի հաճախ կսկսեն պոկվել ու կորել։

galaxy_z_fold_6.jpg (76 KB)

«Պարզվում է, որ գումար խնայելու համար դրանք ոչ թե հետևի վահանակի կառուցվածքի մաս են կազմում, այլ սոսնձով են ամրացվում։ Պոկվելը ժամանակի հարց է, նաև կախված է դրսում ջերմաստիճանից, խաղերի հետևանքով պատյանի տաքանալուց»,- իրավիճակը մեկնաբանել է Mobiltelefon-ի գլխավոր խմբագիր Եվգենի Մակարովը` նշելով, որ սա այն դեպքում, երբ այս սարքերն ավելի քան 2000 դոլար արժեն Ռուսաստանում։

Հուլիսի վերջին Samsung Galaxy Buds3 և Buds3 Pro ականջակալների առաջին գնորդները բախվել էին ինչպես ականջակալների, այնպես էլ լիցքավորման պատյանի որակի հետ կապված խնդիրների։ Որոշ օգտատերեր հայտնել էին, որ լիցքավորման տուփի կափարիչի և կորպուսի միջև զգալի տարածք կա: Նրանք նաև դժգոհել էին, որ ականջակալի սիլիկոնե բարձիկները պատռվում են, ներկը շատ շուտ մաքրվում է։ Ոմանք նույնիսկ ուրիշի մազեր էին գտել փաթեթավորված տուփում: Այս խնդիրների պատճառով Samsung-ը ստիպված էր եղել այս ականջակալները ժամանակավորապես հանել վաճառքից։

galaxy_z_fold_6_i   - Copy.jpg (45 KB)

galaxy_z_fold_6_ - Copy.jpg (45 KB)