Huawei Nova Flip ծալովի սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է օգոստոսի 5-ին, սակայն հայտնի ինսայդեր Digital Chat Station-ն արդեն բացահայտել է սմարթֆոնի բնութագրերը։

Սմարթֆոնը կունենա ներքին OLED էկրան՝ 6,94 դյույմ անկյունագծով, 2690 x 1136 պիքսել  կետայնությամբ և 120 Հց կադրերի փոփոխության հաճախությամբ։ Արտաքին էկրանը OLED է՝ 2,14 դյույմ անկյունագծով և 60 Հց կետայնությամբ։

Սարքն աշխատելու է ընկերության արտադրության Kirin 9 SoC-ի չիպով: Առջևի տեսախցիկը կլինի 32 մեգապիքսել, հիմնականը կներառի 50, 8 և 2 մեգապիքսել կետայնությամբ: Մարտկոցի հզորությունը 4400 մԱ/ժ է, 66 վտ լիցքավորման աջակցությամբ, այս մարտկոցը շատ արագ կլիցքավորվի: Օպերատիվ հիշողությունը կլինի 12 ԳԲ, ներկառուցվածը՝ 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ։

Huawei Nova Flip-ի արտաքինը կունենա երկու տարբերակ՝ ապակե հետևի վահանակով և նույնպիսի, սակայն կաշվե վահանակով։ Համապատասխանաբար, հաստությունը և քաշը առաջին դեպքում կազմում են 15,08/6,88 մմ (ծալված/բացված) և 195 գրամ, երկրորդում՝ 15,12/6,9 մմ և 199 գրամ։

Գների մասին դեռ չի հայտարարվել, սակայն Nova շարքի սարքերն ավանդաբար ավելի էժան են, քան Huawei-ի առաջատար շարքի սմարթֆոնները:

Digital Chat Station ինսայդերն առաջինն էր, որ ճշգրիտ հաղորդել էր Redmi K50-ի և Xiaomi 12-ի բնութագրերի և թողարկման ամսաթվերի մասին: