TechInsider տեխնոլոգիական կայքն անդրադարձել է սմարթֆոնների մարտկոցների ուռչելու խնդրին, նշել դրա առաջացման հիմնական պատճառները և մի քանի խորհուրդ տվել, թե ինչ է պետք անել դրանից խուսափելու համար։
Ըստ կայքի՝ պետք է, նախևառաջ, հետևել մարտկոցի օգտագործման կանոններին: Պետք չէ սմարթֆոնը լիցքավորման թողնել ողջ գիշերը, քանի որ դա կարող է առաջացնել գերտաքացում և վնասել մարտկոցի բաղադրիչները: Խորհուրդ է տրվում նաև լիցքավորելուց առաջ խուսափել մարտկոցի լրիվ լիցքաթափումից։
Մեկ այլ կարևոր գործոն է սարքի ֆիզիկական վիճակը: Ընկնելու և ուժեղ հարվածներ ստանալու հետևանքով մարտկոցում կամ սմարթֆոնի պատյանում ճաքեր կարող են առաջանալ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մարտկոցի ուռչելուն: Հետևաբար, պետք է պաշտպանել սարքը մեխանիկական վնասներից։
Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել շրջակա միջավայրի առանձնահատկությունները: Բարձր ջերմաստիճանը և խոնավությունը կարող են բացասաբար ազդել մարտկոցի աշխատանքի վրա, ուստի խորհուրդ չի տրվում սմարթֆոնն օգտագործել արտակարգ պայմաններում, օրինակ՝ լոգարանում կամ սառնամանիքի ժամանակ։
Վերջապես, մարտկոցը կարող է ուռչել նաև արտադրական թերությունների հետևանքով: Հետևաբար, նոր սմարթֆոն գնելիս պետք է ստուգել, թե արդյոք մարտկոցն ունի նման թերություններ և արդյոք արտադրողն ունի այս դեպքերի համար երաշխիքային պարտավորություններ։
Եթե ձեր սմարթֆոնի մարտկոցն արդեն սկսել է ուռչել, ապա պետք է անմիջապես անջատել այն և հնարավորության դեպքում հանել մարտկոցը: Խորհուրդ է տրվում նաև սարքը տեղադրել պոլիէթիլենային տոպրակի մեջ և հանձնել մասնագետներին՝ հետագա ախտորոշման և վերանորոգման համար։






