Ռուսական «Аргументы и Факты» թերթի վերլուծաբան Պետր Շերբաչենկոն թվարկել է ՌԴ-ում այս տարվա երկրորդ եռամսյակի ամենատարածված սմարթֆոնների հնգյակը, որոնց գինը չի գերազանցում 20,000 ռուբլին (233 դոլար)։ Նա նաև բացատրել է, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել սմարթֆոն ընտրելիս։

Ըստ նրա՝ բյուջետային սմարթֆոն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի քանի հիմնական պարամետրերի։ Նախ՝ կատարողականը. հարկավոր է, որ սարքն ունենա առնվազն 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և ժամանակակից պրոցեսոր, նույնիսկ էժան սարքը պետք է արագ աշխատի: Երկրորդ՝ առանց վերալիցքավորման աշխատանքի տևողությունը. ցանկալի է, որ մարտկոցի հզորությունը լինի առնվազն 4000 մԱ/ժ, այս կերպ ստիպված չեք լինի այն լիցքավորել հաճախ, և այն ավելի երկար կաշխատի: Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա սա ճաշակի հարց է. եթե լուսանկարելու սիրահար եք, ապա որքան շատ տեսախցիկներ և մեգապիքսելներ, այնքան լավ:

«Եվ գնելուց առաջ վատ չէր լինի ուսումնասիրել այս կամ այն մոդելի մասին ակնարկները. երբեմն դա շատ ավելի հեշտ է դարձնում ընտրությունը»,- ասել է փորձագետը:

Ամենապահանջված բյուջետային սարքերի ցանկը՝ ըստ վաճառքի քանակի

POCO M6 Pro Global Version 

Վարկանիշում ամենավաճառվող սմարթֆոնն է։ Մոդելը սնուցվում է Helio G99-Ultra Octa-core չիպսեթով` օպտիկական կայունացմամբ 64 ՄՊ տեսախցիկով։ AMOLED տեխնոլոգիայով էկրանը՝ 6,67 դյույմ անկյունագծով և 1080x2400 պիքսել կետայնությամբ, հարմար է առօրյա օգտագործման համար, օրինակ՝ փաստաթղթեր դիտելու, ընթերցանության, խաղերի հարմարավետ օգտագործման համար: 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ է տալիս երկար ժամանակ օգտագործել սարքը առանց վերալիցքավորման, իսկ 67 Վտ արագ լիցքավորումը կօգնի արագ լիցքավորել սարքը։

Xiaomi Redmi Note 13

Բջջային հեռախոսն ունի ութամիջուկ Snapdragon 685 պրոցեսոր, որը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել տարբեր հավելվածներ, դիտարկիչներ, սոցիալական ցանցեր և տեսազանգերի ծրագրեր։ Սարքն ունի 6,67 դյույմ AMOLED էկրանվ և 1080x2400 պիքսել կետայնությամբ: Սմարթֆոնը հարմար է նրանց համար, ովքեր սիրում են լուսանկարել՝ հիմնական տեսախցիկը 108 ՄՊ է, գերլայնանկյունը՝ 8 ՄՊ, իսկ սելֆիի տեսախցիկը 16 ՄՊ։ Սարքի պատյանը փոշուց և ջրից պաշտպանված է IP54 ստանդարտի համաձայն:

Xiaomi Redmi Note 12S 

Հարմար է լուսանկարչության սիրահարների համար՝ շնորհիվ իր AMOLED էկրանի և առաջադեմ տեսախցիկի: Հագեցած է 6,43 դյույմանոց էկրանով՝ մինչև 90 Հց թարմացման հաճախությամբ և հզոր 108 ՄՊ հիմնական տեսախցիկով: Գումարած MediaTek Helio G96 պրոցեսոր և 5000 մԱ/հ մարտկոց:

POCO M5s

Վարկանիշի ամենաբյուջետային մոդելը, որը վաճառքի է հանվել դեռ 2022-ին։ Աշխատում է MediaTek Helio G95 պրոցեսորով, որը հագեցած է 6,43 դյույմանոց AMOLED էկրանով և քառակուսի տեսախցիկով: Սարքն արագ է աշխատում, իսկ էկրանը բարձր որակի պատկեր է ապահովում։

Realme 11 

Սա կոմպակտ սմարթֆոն է (քաշը՝ 178 գ), որը, սակայն, ունի 6,4 դյույմ անկյունագծով լայն էկրան։ Էկրանը Super AMOLED է՝ 90 Հց թարմացման արագությամբ և 1000 նիտ առավելագույն պայծառությամբ, պաշտպանված Corning Gorilla Glass 5-ով: Սմարթֆոնն աշխատում է Helio G99 չիպսեթով, որը համարվում է բյուջետային մոդելների մեջ լավագույն պրոցեսորը: Սարքը համալրված է 108 ՄՊ հիմնական տեսախցիկով և 16 ՄՊ դիմային տեսախցիկով։ Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, կա գերարագ լիցքավորում՝ 67 Վտ հզորությամբ։