ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ: 

«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով. ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: 

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ։

Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով  մինչև 2024թ. օգոստոսի 15-ը՝ ժամը 16:00, հետևյալ հղումով

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/05

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլ. փոստին: