Huawei ընկերությունն արդեն պատրաստում է աշխարհում առաջին սմարթֆոնը, որը կծալվի երկու տեղից, և ակնկալվում է, որ նոր սմարթֆոնի զանգվածային արտադրությունն ընկերությունը կսկսի արդեն այս տարի։ Այժմ դրա մասին նոր տեղեկություններ են ի հայտ եկել։

Նախ՝ բացված ժամանակ այս սմարթֆոնի էկրանը կունենա մոտ 10 դյույմ անկյունագիծ, այսինքն՝ այսպիսի սմարթֆոնը կարող է անկասկած փոխարինել պլանշետին։ Էկրանը կծալվի այնպես, որ դրա մեկ երրորդը կմնա դրսում: Թերևս ծալված ժամանակ դա կլինի արտաքին էկրանը:

Digital Chat Station և Ice Universe ինսայդերները պնդում են, որ Huawei-ի նոր արտադրանքը մրցակիցներ չի ունենա, այսինքն՝ մյուս ընկերությունները մոտ ապագայում նմանատիպ սմարթֆոններ չեն թողարկի։ Ի թիվս այլ բաների, նման սարք ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրա մասերը հնարավորինս բարակ լինեն: Huawei-ին արդեն հաջողվել է ստեղծել բարակ ծալովի սարքեր, սակայն, օրինակ՝ Samsung-ը դեռ չի կարող պարծենալ այս հարցում իր հաջողություններով։

Ice Universe-ն առաջինն էր, որը ճշգրիտ խոսել է ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 Մպ պատկերի սենսորի մասին: Digital Chat Station-ը նախկինում առաջինն է ճշգրիտ տեղեկացրել Redmi K30, K40, Xiaomi Mi 10 և Mi 11-ի բնութագրերը և թողարկման ժամկետները: