Հայտնի են Apple Design Awards 2024 մրցանակի հաղթողների անունները։ Apple-ը սովորաբար WWDC 2024 համաժողովի ժամանակ է դրանց մասին հայտարարում սակայն այս տարի ցանկը հրապարակվել է նախքան համաժողովը։ Յոթ անվանակարգից յուրաքանչյուրում եզրափակիչ փուլ էր անցել վեց հավելված։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող են ճանաչվել երկուսը՝ մեկը որպես հաղթող խաղ, մյուսը՝ որպես հաղթող հավելված։
Տարածական հաշվարկներ
Սա նոր կատեգորիա է, որում Apple-ն առանձնացրել է հավելվածները, որոնք ունեն «տարածական հաշվարկների արտասովոր վարպետություն»:
Տեսողական էֆեկտներ և գրաֆիկա
Apple-ը նշում է, որ «այս կատեգորիայի հավելվածներն առանձնանում են ցնցող վիզուալներով, հմտորեն մշակված միջերեսներով և բարձրորակ անիմացիաներով՝ միասնական, հստակ ոճով»:
Սոցիալական ազդեցություն
Այս կատեգորիայի հավելվածները, ըստ ընկերության, զգալիորեն բարելավում են կյանքը և կարևորում կարևոր խնդիրները։
Նորարարություններ
Այս կատեգորիայի հավելվածներն «օգտագործում են Apple-ի տեխնոլոգիաները նոր ձևերով, որոնք նրանց առանձնացնում են իրենց ժանրում»:
Փոխազդեցություն
Այս կատեգորիայի հավելվածներն «առաջարկում են ինտուիտիվ միջերեսներ և օգտագործողի համար կառավարման տեսանկյունից հարմար տարրեր, որոնք կատարելապես հարմարեցված են իրենց հարթակին»:
Ներառականություն
Apple-ը հայտարարում է, որ «այս կատեգորիայի հավելվածներն աջակցում են տարբեր ծագման, կարողությունների և լեզուների օգտատերերին»:
Հաճույք և զվարճանք
Ըստ Apple-ի, այս կատեգորիայի հավելվածները տրամադրում են անմոռանալի, գրավիչ փորձառություններ՝ բարելավված Apple տեխնոլոգիայով»:
Նշենք, որ հաղթողներն ավանդաբար ստանում են ալյումինե խորանարդ, որի վրա փորագրված է հավելվածի անվանումը և անվանակարգը, ինչպես նաև այլ մրցանակներ Apple-ից։






